General information
Date
17 November, 2011
Document type
Կարգ
Document number
1242-Ն
Document Status
Works
Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգ
Ընդհանուր դրույթներ
Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ հաստատություն) ուսանողների հեռացման (ազատման) և ուսանողական իրավունքների վերականգնման հետ կապված հարաբերությունները։
Սույն կարգում օգտագործվող հասկացություններն են․
ակադեմիական պարտք՝ կիսամյակի քննաշրջանի արդյունքներով՝ ներառյալ երկու վերահանձնման փուլերը, տվյալ առարկայական դասընթացի (մոդուլի) համար սահմանված կրեդիտը չհավաքելը,
ակադեմիական անբավարար առաջադիմություն՝ քննաշրջանի արդյունքներով անհրաժեշտ կրեդիտները չհավաքելը,
առարկայական (ծրագրային) տարբերություն՝ ուսանողի ուսումնառած հիմքերով հաստատությունից ուսանողի հեռացում կամ ազատում կամ ուսումնառության դադարեցում։