Ընդհանուր տվյալներ
Ամսաթիվ
              17 Նոյեմբեր, 2011
          Փաստաթղթի տեսակ
              Կարգ
          Փաստաթղթի համար
              1242-Ն
          Կարգավիճակ
              Գործում է
          Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգ
Ընդհանուր դրույթներ
- Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ հաստատություն) ուսանողների հեռացման (ազատման) և ուսանողական իրավունքների վերականգնման հետ կապված հարաբերությունները։ 
- Սույն կարգում օգտագործվող հասկացություններն են․ - ակադեմիական պարտք՝ կիսամյակի քննաշրջանի արդյունքներով՝ ներառյալ երկու վերահանձնման փուլերը, տվյալ առարկայական դասընթացի (մոդուլի) համար սահմանված կրեդիտը չհավաքելը, 
- ակադեմիական անբավարար առաջադիմություն՝ քննաշրջանի արդյունքներով անհրաժեշտ կրեդիտները չհավաքելը, 
- առարկայական (ծրագրային) տարբերություն՝ ուսանողի ուսումնառած հիմքերով հաստատությունից ուսանողի հեռացում կամ ազատում կամ ուսումնառության դադարեցում։