General information
Date
30 November, 2024
Document type
Որոշում
Receiving body
Scientific advice
Document number
77/4
Document Status
Works
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի գնումների, մատակարարման և պահեստավորման բաժնի և Հաշվապահության հենքի վրա «Ֆինանսական ռեսուրսների կառավարման բաժին» ստեղծելու մասին
Ղեկավարվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի կանոնադրության 23-րդ կետի 2-րդ ենթակետով և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի աշխատակարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետով՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհուրդը որոշում է.
Լուծարել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի գնումների, մատակարարման և պահեստավորման բաժինը,
Լուծարել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի Հաշվապահությունը,
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի գնումների, մատակարարման և պահեստավորման բաժնի և Հաշվապահության հենքի վրա ստեղծել «Ֆինանսական ռեսուրսների կառավարման բաժին»։
Համապատասխան առաջարկ ներկայացնել ԵՊՀ ռեկտորին։