Ընդհանուր տվյալներ
Ամսաթիվ
              30 Նոյեմբեր, 2024
          Փաստաթղթի տեսակ
              Որոշում
          Ընդունող մարմին
              Գիտական խորհուրդ
          Փաստաթղթի համար
              77/4
          Կարգավիճակ
              Գործում է
          «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի գնումների, մատակարարման և պահեստավորման բաժնի և Հաշվապահության հենքի վրա «Ֆինանսական ռեսուրսների կառավարման բաժին» ստեղծելու մասին
Ղեկավարվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի կանոնադրության 23-րդ կետի 2-րդ ենթակետով և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի աշխատակարգի 4-րդ կետի 2-րդ ենթակետով՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհուրդը որոշում է.
- Լուծարել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի գնումների, մատակարարման և պահեստավորման բաժինը, 
- Լուծարել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի Հաշվապահությունը, 
- «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի գնումների, մատակարարման և պահեստավորման բաժնի և Հաշվապահության հենքի վրա ստեղծել «Ֆինանսական ռեսուրսների կառավարման բաժին»։ 
- Համապատասխան առաջարկ ներկայացնել ԵՊՀ ռեկտորին։