General information
Date
11 December, 2025
Document type
Որոշում
Accepting person
Scientific advice
Document number
84 / 6
Document Status
Works
ԵՊՀ ԻՄ գրադարանի կանոնադրությունը ուժը կորցրած ճանաչել մասին
Ղեկավարվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի կանոնադրության 23-րդ կետի 4-րդ ենթակետով և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի աշխատակարգի 4-րդ կետի 4-րդ ենթակետով, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհուրդը որոշում է. 1. Հաստատել ‹‹Երևանի պետական համալսարան›› հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի գրադարանի կանոնադրությունը նոր խմբագրությամբ համաձայն հավելվածի, 2. Ուժը կորցրած ճանաչել ‹‹Երևանի պետական համալսարան›› հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի 2017թ․-ի դեկտեմբերի 26-ի կայացած թիվ 28 նիստում հաստատված ‹‹Երևանի պետական համալսարան›› հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի գրադարանի կանոնադրությունը, 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: