Հարգելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք, որ «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևան պետական համալսարանի և Քոլդինգի բիզնես ակադեմիայի (Դանիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի բակալավրիատի ուսանողների համար՝ 2026-2027 ուստարվա 1-ին կիսամյակում ուսանելու նպատակով:

 Անգլերենի առնվազն B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:

 Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:

 Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին կարող եք գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:

Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ lia_evoyan@ysu.am):

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2026 թ. փետրվարի 25-ը՝ ժամը 17:00-ն:

Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն՝ PDF տարբերակով). 

1. անձնագրի պատճեն,

2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,

3. մոտիվացիոն նամակ,

4. ակադեմիական տեղեկագիր (թարգմանված և վավերացված ԵՊՀ միջազգային կապերի բաժնի կողմից),

5. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,

6. ուսումնառության համաձայնագիր (KA 171, Learning Agreement for Studies):

Առարկաները պետք է ընտրվեն կից ֆայլերից՝ որպես ամբողջական փաթեթ՝ 30 ECTS:

Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկատվության համար կարող եք դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին՝ կենտրոնական մասնաշենք՝ 4-րդ հարկ՝ 408 սենյակ:

Հեռ.՝ (+374 10) 554-641 (ներքին՝ 11-38):

Spread the article
©2026 All rights reserved.