- Main
- Հայ կրթական հիմնարկության կրթաթոշակային մրցույթ՝ 2026-2027 ուսումնական տարվա համար
Հարգելի՛ ուսանողներ, Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ՝ 2026-2027 նոր ուսումանական տարվա համար:
Կրթաթոշակները տրամադրվելու են տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի 90%-ի չափով (ՀԿՀ կողմից վճարվող գումարը չի գերազանցելու 720,000 դրամի շեմը)՝ խրախուսելու և աջակցելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով։
Մրցույթին կարող են մասնակցել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» և «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» կրթական ծրագրերով վճարովի համակարգում 2026 թ. սեպտեմբերից 1-ին կուրսում սովորող (դիմելու պահին դեռևս դպրոցում սովորող) և բարձր կուրսերի ուսանողներ:
Կրթաթոշակային ծրագրի մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, սիրիահայ և լիբանանահայ ուսանողները, ինչպես նաև Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողները, որոնց ակադեմիական միջին նիշը առնվազն 15, 3, 7 կամ 75 միավոր է:
Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել կրթաթոշակի առցանց հայտը՝ https://apply.aef.am/:
Մրցույթն անցկացվում է մարտի 2-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ:
Մանրամասների և հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել Հայ կրթական հիմնարկության էլեկտրոնային հասցեին (aef@aef.am) կամ զանգահարել (+374) 11 53 14 85 հեռախոսահամարով: