Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը (ՌԳՄԿ) Հայաստանում ռուսական բուհերի ուսանողների ասոցիացիայի աջակցությամբ հանդիսավոր կերպով նշել է Ուսանողների օրը:

Տոնակատարության շրջանակում անցկացվել է արդեն ավանդական դարձած «Տարվա լավագույն ուսանող» անվանակարգի հաղթողների պարգևատրման արարողությունը:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետը, հաշվի առնելով «Ռուսերեն և գրականություն» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողուհի Հայկուհի Քոքոբելյանի բարձր առաջադիմությունն ու հասարակական ակտիվությունը, առաջադրել էր նրա թեկնածությունը:

ՌԳՄԿ-ի սահմանած «Տարվա լավագույն ուսանող» անվանակարգում Հայկուհի Քոքոբելյանին շնորհված դիպլոմը և խրախուսական մրցանակը 2026 թ. մարտի 6-ին նրան հանձնեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Մ. Օթարյանը՝ մաղթելով շարունակական ձեռքբերումներ ու հաջողություններ ուսման մեջ և կյանքում:

Շնորհավորանքներին և ջերմ բարեմաղթանքներին միացան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի խորհրդական Ա. Մակարյանը և Օտար լեզուների ամբիոնի դոցենտ, բ.գ.թ., ՌԳՄԿ-ի Իջևանի մասնաճյուղի ղեկավար Մ. Զուրաբյանը:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ամբողջ անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք Հայկուհի Քոքոբելյանին և ցանկանում նորանոր բարձունքների նվաճում: 

Spread the article
©2026 All rights reserved.