General information
Date
07 March, 2026
Document type
Որոշում
Accepting person
Scientific advice
Document number
88/1
Document Status
Works
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում իրականացվող լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրերի ցանկը հաստատելու մասին
Ղեկավարվելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի կանոնադրության 12-րդ կետի 5-րդ ենթակետով, 23-րդ կետի 20-րդ ենթակետով և «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի աշխատակարգի 4-րդ կետի 20-րդ ենթակետով՝ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի գիտական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում իրականացվող լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրերի ցանկը, համաձայն հավելվածի:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: