- Main
- Առաքելոց վանական համալիրի վերաբերյալ միջազգային սիմպոզիում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում
Սիրով տեղեկացնում ենք, որ 2026 թ. ապրիլի 17-ին՝ ժամը 16:00-18:00-ն, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում՝ «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ում, տեղի կունենա Առաքելոց վանական համալիրի վերաբերյալ միջազգային սիմպոզիում՝ Եվրոպա Նոստրայի / Եվրոպական ներդրումային բանկի ինստիտուտի պատվիրակության այցելության կապակցությամբ:
Սիմպոզիումի շրջանակներում ելույթ կունենան «Առաքելոց վանք և բնակավայր» նախագծի հեղինակ և նախաձեռնող Յ. Դում-Թրագուտը (Զալցբուրգի համալսարանի քրիստոնյա Արևելքի հետազոտությունների կենտրոն), Հ. Աբրահամյանը (ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ), Ա․ Պապոյանը (Որմնանկարների վերականգնման հետազոտական կենտրոն) և Գ. Հարությունյանը (Ինքնության հիմնադրամ):
Բոլորին սիրով հրավիրում ենք:
Սիմպոզիումի ծրագիրը՝ այստեղ: