Educational programme:
Տարրական մանկավարժություն և մեթոդիկա
Type:
Bachelor
Programme academic year:
2023/2024
Mode of study:
Part time
Credit:
6
Number:
0302/Բ 06
2
10/10/0
5 ժամ/շաբ.
Եզրափակիչ գնահատումով դասընթաց
Description
ներկայացնել ժամանակակից հայերենի ձևաբանական համակարգը`
քննության առնելով գոյական, ածական, թվական, բայ, մակբայ խոսքի մասերի որոշման հիմունքները,
քերականական կարգերը, ուսուցանել տեսական գիտելիքների գործնական կիրառությունը:
Purpose of the Course
ներկայացնել ժամանակակից հայերենի ձևաբանական համակարգը`
քննության առնելով գոյական, ածական, թվական, բայ, մակբայ խոսքի մասերի որոշման հիմունքները,
քերականական կարգերը, ուսուցանել տեսական գիտելիքների գործնական կիրառությունը:
Educational Outcomes
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. Նկարագրելու և մեկնաբանելու ձևաբանության ուսումնասիրության առարկան և նրա խնդիրները,
վերարտադրելու քերականական կարգերի էությունը և դրանց տարբերակման չափանիշները, բացատրելու
62
քերականական իմաստների և ձևերի փոխհարաբերությունները:
2. Թվարկելու խոսքի մասերի դասակարգման հիմունքները, գոյական, ածական, թվական
խոսքիմաստային խմբերըֈ
3. Քննարկելու և խմբավորելու գոյական, ածական, թվական խոսքի մասերն իրենց քերականական
կարգերով:
4. Լուսաբանելու գոյական, ածական, թվական, բայ, մակբայ խոսքի մասերի քերականական
առանձնահատկությունները, բացատրելու դրանց դերը և կիրառական յուրահատկությունները:
5. Բացատրելու և վերլուծելու բառաձևերում ձևույթների արտահայտած քերականական
նշանակությունները։
բ. գործնական մասնագիտական կարողություններ
1. Զանազանելու գոյական, ածական, թվական խոսքի մասերի քերականական
առանձնահատկությունները:
2. Ընդհանրացնելու գոյական, ածական, թվական խոսքի մասերի տարբեր խմբերն իրենց
առանձնահատկություններով և նշանակությամբ:
3. Տեքստում հակադրելու և զանազանելու խոսքի մասերն իրենց քերականական հատկանիշներով:
4. Գործնականում հակադրելու, ընդհանրացնելու և մեկնաբանելու կապ, շաղկապ, վերաբերական,
ձայնարկություն խոսքի մասերին վերաբերող յուրահատկությունները:
5. Զանազանելու նյութական խոսքի մասերին հատուկ քերականական առանձնահատկությունները և
դրանք կիրառելու գործնականումֈ
6. Հակադրելու, ընդհանրացնելու և մեկնաբանելու խոսքի մասերին հատուկ քերականական
առանձնահատկությունները:
7. Գործնականում կիրառելու նյութական խոսքի մասերին վերաբերող տեսական գիտելիքները և
մեկնաբանելու դրանքֈ
գ. ընդհանրական /փոխանցելի կարողություններ
1. Կարևորելու ուշադիր և կենտրոնացված աշխատանքըֈ
2. Աշխատելու թիմում
Teaching and Learning Styles and Methods
1. դասախոսություն
2. խոսքային կամ բանավոր մեթոդ
3. բացատրական մեթոդ
4. համագործակցային աշխատանք
5. տեսասահիկների գործածություն թեմաների ուսուցման ընթացքում
6. մտագրոհ
7. ռեֆերատներ:
Evaluation Methods and Criteria
1-ին ընթացիկ քննություն բանավոր հարցում. առավելագույնը 4 միավոր:
2-րդ ընթացիկ քննություն բանավոր հարցում. առավելագույնը 4 միավոր:
Ինքնուրույն աշխատանք. տարբեր առաջադրանքներ՝ առավելագույնը 4 միավոր:
Եզրափակիչ քննություն. առավելագույնը 8 միավոր:
Main sections of the course
Ներածություն. Ժամանակակից հայոց լեզվի ձևաբանության ուսումնասիրության առարկան:
Քերականական կարգեր: Թեմա 1. Խոսքի մասերը ժամանակակից հայերենում, դրանց որոշման
հիմունքները: Փոխանունություն: Թեմա 2. Գոյական. քերականական կարգերը (թվի, հոլովի, առկայացման,
անձի և ոչ անձի), իմաստային-քերականական խմբերը: Թեմա 3. Ածական. տեսակները և նրանց
հատկանիշները: Թեմա 4. Թվական. տեսակները, կազմությունը: Թեմա 5. Դերանուն. տեսակները և դրանց
քերականական հատկանիշները: Թեմա 6. Բայ. կազմությունը, տեսակները, քերականական կարգերը`
դեմք, թիվ, ժամանակ, եղանակ, սեռ, կերպ: Թեմա7 . Մակբայ. տեսակները և կազմությունը: Թեմա 8. Կապ.
տեսակները, դասակարգման սկզբունքները, հոլովառությունը: Շաղկապ. տեսակները: Թեմա 9.
Վերաբերական. տեսակները: Ձայնարկություն. Տեսակները:
Basic Bibliography
  • Աբրահամյան Ս., Ժամանակակից հայերենի քերականություն, Եր.,1969:
  • Աբեղյան Մ., Հայոց լեզվի տեսություն, Եր., 1965:
  • Աբրահամյան Ս., Պառնասյան Ն., Օհանյան Հ., Ժամանակակից հայոց լեզու, 1974:
  • Ասատրյան Մ., Ժամանակակից հայոց լեզու. ձևաբանություն, Եր., 1983:
  • Ասատրյան Մ., Ժամանակակից հայոց լեզվի ձևաբանության հարցեր, Ա, Բ, Գ, Եր., 1970,1973,1977:
©2026 All rights reserved.