Մայր բուհի ռեկտոր Հ. Հովհաննիսյանի «ԵՊՀ գործունեության ծրագրի» և ԵՊՀ ԻՄ «Կանաչ համալսարանի» հայեցակարգի դրույթների իրականացման շրջանակներում 2026 թ. նոյեմբերի 12-ին ԵՊՀ ԻՄ-ում իրականացվեց «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի գործարկման և կիրառման վերաբերյալ վերապատրաստում, որին մասնակցում էին բուհի՝ ավելի քան 5 տասնյակ աշխատակիցներ և ՈՒԽ, ՈՒԳԸ նախագահները:

Այն վարեցին «VXSOFT» ընկերության աշխատակիցներ Լեռնիկ Նիկողոսյանը և Քրիստինե Վիրաբյանը: 
Դասընթացը միտված էր «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի հնարավորությունների ճանաչողության և լայն կիրառության ապահովմանը բուհում:

Վերապատրաստման ընթացքում անդրադարձ կատարվեց «Mulberry» համակարգի հիմնական գործառույթներին ու հնարավորություններին, որոնք են ավտոմատացված փաստաթղթաշրջանառությունը, կատարողականի վերահսկողությունը, կենտրոնացված պահպանումը և որոնումը, էլեկտրոնային ստորագրության ինտեգրումը, դիմումների մշակումը:
Մասնավորապես ընդգծվեց, որ ավտոմատացված փաստաթղթաշրջանառությունն ապահովում է մտից և ելից գրությունների, որոշումների, հրամանների և այլ պաշտոնական փաստաթղթերի արագ փոխանցումը:

Կատարողականի վերահսկողությունը թույլ է տալիս հետևել փաստաթղթի շարժին բոլոր փուլերում, սահմանել վերջնաժամկետներ և վերահսկել ղեկավարության հանձնարարականների կատարման ընթացքը:

«Mulberry» համակարգը հնարավորություն է տալիս բոլոր փաստաթղթերն ու դրանց կից նյութերը պահել մեկ միասնական էլեկտրոնային բազայում, ինչը բացառում է փաստաթղթերի կորուստը և հեշտացնում արագ որոնումը: 
Համակարգում շրջանառվող փաստաթղթերը վավերացվում են էլեկտրոնային թվային ստորագրությամբ, ինչը դրանց տալիս է թղթային փաստաթղթին հավասար իրավաբանական ուժ և այլն:

Վերապատրաստման ընթացքում, տեսական գիտելիքների տրամադրոմից բացի, մասնակիցներին նաև հնարավորություն տրվեց տեղում գործարկելու համակարգի համապատասխան բաժինները: 
 

Spread the article
©2026 All rights reserved.