Այցելության նպատակն էր ուսանողներին անմիջականորեն ծանոթացնել հանքարդյունաբերության ոլորտին, կոմբինատի գործունեությանը, արտադրական գործընթացներին, կիրառվող տեխնոլոգիաներին և հանքարդյունաբերական աշխատանքների կազմակերպման առանձնահատկություններին:
Համալսարանականներին ներկայացվեցին կոմբինատի արտադրական ենթակառուցվածքները, հանքարդյունաբերության ժամանակակից գործընթացները, ոլորտի տնտեսական նշանակությունը և ՀՀ տնտեսության զարգացման գործում կոմբինատի ունեցած դերակատարությունը:
Նախաձեռնությունը լավ հնարավորություն էր նաև մոտիկից ծանոթանալու Սյունիքի մարզի տնտեսական ներուժին, արդյունաբերական ենթակառուցվածքներին և սոցիալ-տնտեսական զարգացման առանձնահատկություններին:
Նման գիտաճանաչողական այցերը կարևոր նշանակություն ունեն ուսանողների մասնագիտական կողմնորոշման, տեսական գիտելիքների գործնական ամրապնդման, մասնագիտական հետաքրքրությունների ընդլայնման և կրթություն-գործարարություն կապերի զարգացման տեսանկյունից:
ԵՊՀ ԻՄ ղեկավարության անունից շնորհակալություն ենք հայտնում «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ նախաձեռնությանն աջակցելու, ջերմ ընդունելության և այցի կազմակերպման ու իրականացման համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու համար: