2026 թ. նոյեմբերի 17-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Ուսանողների միջազգային օրվան նվիրված միջոցառում, որը նախաձեռնել էր Ուսանողական խորհուրդը:

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին տոնի նախապատմությունը և դրա արդիական նշանակությունը:

ԵՊՀ ԻՄ շնորհալի ուսանողները հանդես եկան գրական-երաժշտական, պարային, թատերական գեղեցիկ կատարումներով:

Ցուցադրվեցին ուսանողական առօրյային, համալսարանական միջավայրին վերաբերող երգիծական իրավիճակներ:

Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ հղեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Մհեր Օթարյանը, Ուսանողական խորհրդի նախագահ Նարեկ Շահնազարյանը: 

Տնօրենն իր խոսքում համոզմունք հայտնեց, որ ուսանողական տարիները մարդուկյանքի ամենակարևոր, լավագույն տարիներն են, ուսանողներին կոչ արեց հավատալ իրենց ուժերին, կրթվել, զարգանալ և մաղթեց կանաչ ճանապարհ: 

Spread the article
©2026 All rights reserved.