Հեռակա ուսուցման ձևով, մրցույթային կարգով ԵՊՀ ԻՄ մագիստրատուրա կարող են ընդունվել Հայաստանի Հանրապետության պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված/ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցման ձևերի բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում մագիստրատուրայի ընդունելությունը իրականացվում է համաձայն «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի հեռակա ուսուցման ձևով մագիստրատուրայի ընդունելության կարգի:

Հեռակա ուսուցման ձևով մագիստրատուրայում կրթությունը կազմակերպվում է միայն վճարովի հիմունքներով` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Հեռակա ուսուցման ձևով մագիստրատուրայի ընդունելության փաստաթղթերն ընդունվելու են առցանց՝ akiaib@ysu.am էլեկտրոնային հասցեով ընթացիկ տարվա սեպտեմբերի 7-ից մինչև հոկտեմբերի 2-ը՝ մինչև ժամը 18:00: 
Ընդունելության քննություններն անցկացվելու են ընթացիկ տարվա հոկտեմբերի 9-ին և 10-ին:
Օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունը կատարվում է՝ ա) սույն կարգով սահմանված ընդհանուր հիմունքներով, բ) հարցազրույցով` համաձայն ՀՀ Կառավարության 2011թ. ապրիլի 28-ի թիվ 700-Ն որոշմամբ սահմանված կարգով:

Պահանջվող փաստաթղթեր

Մագիստրատուրայի ընդունելության համար դիմորդները պետք է սքանավորեն և akiaib@ysu.am էլեկտրոնային հասցեին ուղարկեն հետևյալ փաստաթղթերը՝ 

Անհրաժեշտ փաստաթղթերը՝
1. Դիմում-հայտ (դիմում-հայտի օրինակը տե՛ս այստեղ),
2. Բարձրագույն կրթության դիպլոմի և հավելվածի բնօրինակները,
3. 2 լուսանկար (3×4 սմ չափսի),
4. Զինվորական գրքույկի (առկայության դեպքում) բնօրինակը  (1-7-րդ և 18-19-րդ էջերը),
5. Անձնագիրը (1 - 4-րդ էջերը) կամ նույնականացման քարտը (երկկողմանի),
6. Ընդունելության ծառայությունների համար գանձվող 5000 ՀՀ դրամ վճարման անդորրագիրը:
 
Կոնտակտներ

«Գործարար վարչարարություն» կրթական ծրագիր

Ալեքսան Մարգարյան

հեռ.՝ (093) 206-505 

 

«Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագիր

Նաթելլա Գրիգորյան

էլ. հասցե՝ natella.grigoryan@ysu.am

 

 

©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: