Դասընթացները կմեկնարկեն հոկտեմբերի 20-ից և կավարտվեն մայիսի 31-ին:
Մասնակցելու համար անհրաժեշտ է 2025 թ. հոկտեմբերի 2-ից մինչև հոկտեմբերի -12-ն ընկած ժամանակահատվածում MKPKIB@ysu.am էլեկտրոնային հասցեին ուղարկել լրացված դիմում-հայտը, 1 լուսանկար (3×4 չափի) և ծննդյան վկայականի կամ անձնագրի պատճենը:
Յուրաքանչյուր առարկայի դասընթացի արժեքը 160 000 ՀՀ դրամ է:
Համապատասխան խմբերի ձևավորման դեպքում սահմանամերձ գյուղերի դիմորդների համար դասընթացները կկազմակերպվեն առցանց եղանակով:
Միաժամանակ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կիրականացվեն հանրակրթական «Հայոց լեզու և հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն) և ներբուհական «Գծանկար», «Կոմպոզիցիա» առարկաներից գիտելիքների անվճար ստուգում և գնահատում: Մասնակցելու համար անհրաժեշտ է նախօրոք զանգահարելով գրանցվել ԵՊՀ ԻՄ պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժնում։