Image 23.10.2026 ԵՊՀ ԻՄ-ում կայացավ ՏԻՄ ընտրությունների կարևորության ու երիտասարդների մասնակցության մասին հանդիպում-քննարկում 2026 թ. հոկտեմբերի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «ՏԻՄ ընտրություններ․ ի՞նչ դեր ունեն և ինչո՞ւ են կարևոր համայնքի և պետության համար» թեմայով հանդիպում-քննարկումը՝ նվիրված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նշանակությանը և ընտրական գործընթացներում երիտասարդների ներգրավվածությանը։
Image 22.10.2026 ԵՊՀ ԻՄ-ում բացվեց «Առաքելոց» միջազգային աշնանային երրորդ դպրոցը 2026 թ. հոկտեմբերի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հանդիսավոր կերպով բացվեց «Առաքելոց» միջազգային աշնանային երրորդ դպրոցը: Այն կազմակերպվել է Զալցբուրգի համալսարանի (Ավստրիա), ՀՀ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ու ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի միջև համագործակցության շրջանակներում «Հայ մշակութային ժառանգության միջգիտակարգային ուսումնասիրություններ» հեռավար լաբորատորիայի կողմից:
Image 20.10.2026 Կայացավ «Հոգեբանական աջակցություն․ հոգեբանի գործունեության սահմանները և մասնագիտական դերը» խորագրով գործնական սեմինարը 2026 թ. հոկտեմբերի 17-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հոգեբանական, ուսումնախորհրդատվական կենտրոնի նախաձեռնությամբ իրականացվեց «Հոգեբանական աջակցություն․ հոգեբանի գործունեության սահմանները և մասնագիտական դերը» խորագրով գործնական սեմինարը, որը վարեց հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Սոնա Պողոսյանը:
Image 20.10.2026 Տավուշի անտառների պահպանությանն ու կայուն զարգացմանն ուղղված հանդիպումներ և աշխատաժողով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում 2026 թ. հոկտեմբերի 17-18-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում Ֆրանսիայի հայկական հիմնադրամի և ֆրանսիական «Կինոմե» (“Kinomé”) կազմակերպության համագործակցությամբ տեղի ունեցան հանդիպում-քննարկում և աշխատաժողով՝ նվիրված Տավուշի անտառների պահպանությանն ու վերականգնմանը, ինչպես նաև բնության պահպանության ոլորտում համագործակցության նոր հնարավորությունների բացահայտմանը։
Image 16.10.2026 Erasmus+ ծրագրի շրջանակում ԵՊՀ ԻՄ-ում հյուրընկալվել է Պրեշովի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի ռուսիստիկայի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Լյուբոմիր Գուզին Erasmus+ ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ էր այցելել Պրեշովի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի ռուսիստիկայի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Լյուբոմիր Գուզին:
Image 11.10.2026 ԵՊՀ ԻՄ-ում իրականացվեցին 2026-2027 ուստարվա մագիստրատուրայի ընդունելության քննությունները 2026 թ. հոկտեմբերի 9-10-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում անցկացվեցին 2026-2027 ուստարվա մագիստրատուրայի հեռակա ուսուցման ընդունելության հարցացրույցները և քննությունները՝ «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» և «Կառավարում» մասնագիտության «Գործարար վարչարարություն (կառավարում)» կրթական ծրագրերով:
Image 10.10.2026 Կայացավ ԵՊՀ ԻՄ հիմնադիր տնօրեն Համլետ Կարայանի հուշարձանի հանդիսավոր բացումը 2026 թ. հոկտեմբերի 10-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բակում տեղի ունեցավ ԵՊՀ ԻՄ հիմնադիր տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզ.մաթ. գիտությունների դոկտոր, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոնի պրոֆեսոր Համլետ Սուրենի Կարայանի հուշարձանի (կիսանդրու) հանդիսավոր բացումը:
Image 09.10.2026 ԵՊՀ ԻՄ-ում վերսկսվել են պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումները ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում վերսկսվել են պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումները՝ ավելի քան ութ տասնյակ ուսուցիչների մասնակցությամբ։
Image 07.10.2026 «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության փոխնախագահ Պոլետ Կուտանի այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ Միջազգային 2026 թ. հոկտեմբերի 7-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին «Հայ-ֆրանսիական բարեկամություն և փոխանակում» միության փոխնախագահ Պոլետ Կուտանը, «AgurArménie» Ֆրանսիայի Բիարից քաղաքում գործող հայկական մշակութային և բարեգործական հասարակական կազմակերպության անդամներ Պիեռ Ղևեյանը և Լյուսի Ուբույան-Ղևեյանը:
Image 04.10.2026 Ուսուցչի տոնին ընդառաջ ԵՊՀ ԻՄ-ում անցկացվեց սեմինար-քննարկում Տավուշի մարզի տարրական կրթության մասնագետների հետ 2026 թ. հոկտեմբերի 3-ին՝ Ուսուցչի տոնին ընդառաջ, «ԵՊՀ ԻՄ ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ում տեղի ունեցավ սեմինար-քննարկում՝ Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տարրական մանկավարժության և մեթոդիկայի մասնագետների մասնակցությամբ։ Ներկա էին ԵՊՀ ԻՄ տնօրեն Մ. Օթարյանը, տնօրենի խորհրդական Ա. Մակարյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Ն. Գրիգորյանը: