ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը համագործակցության համաձայնագրեր ունի աշխարհի տարբեր ուսումնական հաստատությունների հետ։
- Գլխավոր
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Միջազգայնացում
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն ակտիվ մասնակցում է բուհի միջազգայնացմանն ուղղված գործընթացներին, որոնց շրջանակում մասնաճյուղի ուսանողները հնարավորություն ունեն մասնակցելու փոխանակման բազմաթիվ ծրագրերի և կրթություն ստանալու արտասահմանյան լավագույն բուհերում:
Ելնելով միջազգայնացման ռազմավարական նպատակներից ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը շարունակում է զարգացնել ակտիվ համագործակցությունը աշխարհի մի շարք գործընկեր համալսարանների հետ։
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը համագործակցության համաձայնագրեր ունի աշխարհի տարբեր ուսումնական հաստատությունների հետ։
«Էրազմուս+»-ը ԵՄ կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի ամենամեծ ծրագիրն է, որի առաջին փուլն իրագործվել է 2014-2020 թթ., իսկ երկրորդ շրջափուլն իրագործվելու է մինչև 2027 թ.:
2021-2027 թթ. շրջափուլում «Էրազմուս+»-ն ավելի քան 26,2 միլիարդ եվրո է հատկացնելու շարժունությունն ու համագործակցությունը խթանելու համար:
Այն հնարավորություն է տալիս ուսանողներին, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատակիցներին ուսանելու և կամ մասնագիտական փորձ ձեռք բերելու այլ երկրներում:
ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունները, այդ թվում՝ Երևանի պետական համալսարանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը կարող են իրենց ուսանողներին և աշխատակազմի ներկայացուցիչներին ուղարկել Եվրոպական միության (ԵՄ) 27 պետությունների և 6 ծրագրի հետ ասոցացված երրորդ երկրների (Հյուսիսային Մակեդոնիա, Իսլանդիա, Լիխտենշտայն, Նորվեգիա, Սերբիա և Թուրքիա) բուհեր, և հակառակը: