Կայացավ 2024-2025 ուստարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը

2025 թ. հուլիսի 2-ին կայացավ ԵՊՀ ԻՄ 2024-2025 ուստարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը, որին մասնակցում էին Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, զարգացման և նորարարության գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Արման Մալխասյանը, ռեկտորի աշխատակազմի ղեկավար Դավիթ Հովհաննիսյանը, ԵՊՀ ֆինանսական վերլուծությունների վարչության պետ Տիգրան Գալստյանը, ռեկտորի խորհրդական Վիգեն Խալատյանը, Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, մարզպետի աշխատակազմի այլ ներկայացուցիչներ, ԵՊՀ ԻՄ վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, ուսանողներ, շրջանավարտներ, ծնողներ, մարզի տարբեր ոլորտների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, արտաքին շահակիցներ, հյուրեր:

Այս տարի ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը դեպի մեծ կյանք էր ճանապարհում 249՝ բակալավրիատի 240 (առկա ուսուցմամբ՝ 154, հեռակա ուսուցմամբ՝ 86) և մագիստրատուրայի (հեռակա ուսուցմամբ) 9 շրջանավարտների, որոնց պատվին կազմակերպվել էր տոնական միջոցառում՝ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն և ավարտական երեկույթ: 
Հանդիսավոր միջոցառումը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության օրհներգով և Երևանի պետական համալսարանի հիմներգով:

Կարդալ ավելին

©2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են: