Դիմորդի ուղեցույցը պարունակում է համառոտ տեղեկատվություն ԵՊՀ ֆակուլտետների և կրթական ծրագրերի, նախապատրաստական դասընթացների և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մասին: Ներկայացված են վերջին երեք տարիների ընդունելության քննությունների պատկերը, ԵՊՀ բոլոր կրթական ծրագրերով անցողիկ միավորները և դիմորդների թիվն ըստ կրթական ծրագրերի և տեղերի քանակի: Նախատեսված է ՀՀ հանրակրթական հաստատությունների (դպրոցներ, վարժարաններ, քոլեջներ, նախնական մասնագիտական հաստատություններ) ավարտական դասարանների աշակերտների և սովորողների մասնագիտական կողմնորոշման համար:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ սույն ուղեցույցի 7-րդ և 168-172-րդ էջերում: