Հարցազրույց ԵՊՀ ԻՄ «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողուհի Լիդա Ցուցուլյանի հետ
Լիդա Արտակի Ցուցուլյանը ԵՊՀ ԻՄ «Մասնագիտական մանկավարժություն» մասնագիտության «Ռուսաց լեզու և գրականություն» բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման համակարգի 4-րդ կուրսի ուսանողուհի է, 2024-2025 ուստարվա 1-ին կիսամյակի անվանական կրթաթոշակառու: Լիդան կարծում է, որ մանկավարժներն են մեր կայուն ու վառ ապագայի հիմնասյունը։ Եթե մենք ապագայում ուզում ենք ունենալ խելացի և կոմպետենտ դատավորներ, բժիշկներ, տնտեսագետներ և այլն, մենք այսօր պիտի ունենանք խելացի և հմուտ մանկավարժներ, քանի որ մանկավարժներն են ձևավորում և դաստիարակում սերունդներ։