Լիդա Արտակի Ցուցուլյանը ԵՊՀ ԻՄ «Մասնագիտական մանկավարժություն» մասնագիտության «Ռուսաց լեզու և գրականություն» բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման համակարգի 4-րդ կուրսի ուսանողուհի է, 2024-2025 ուստարվա 1-ին կիսամյակի անվանական կրթաթոշակառու:
Լիդան կարծում է, որ մանկավարժներն են մեր կայուն ու վառ ապագայի հիմնասյունը։ Եթե մենք ապագայում ուզում ենք ունենալ խելացի և կոմպետենտ դատավորներ, բժիշկներ, տնտեսագետներ և այլն, մենք այսօր պիտի ունենանք խելացի և հմուտ մանկավարժներ, քանի որ մանկավարժներն են ձևավորում և դաստիարակում սերունդներ։
-Ինչու՞ պետք է ընտրել ԵՊՀ ԻՄ-ը ուսումնառության համար…
-Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը բարձրագույն կրթության այն բացառիկ վայրերից է, որտեղ ուսումնառությունը զուգորդվում է գիտելիքի խորությամբ, միջավայրի ջերմությամբ և անհատական զարգացման հնարավորություններով։ Այստեղ յուրաքանչյուր ուսանող ստանում է ոչ միայն որակյալ կրթություն, այլև բացահայտում է իր ներուժը՝ դառնալով բազմակողմանի զարգացած անհատ։
-Մասնագիտական երազանքի իրականացման մասին…
-Մասնագիտության ընտրությունս շատ հեշտ է եղել։ Մինչ բոլոր երեխաները մանուկ հասակում երազում են դառնալ բժիշկ, դերասան կամ տիեզերագնաց, ես դեռ մանկուց հստակ գիտակցել եմ, որ ցանկանում եմ դառնալ մանկավարժ։ Այդ որոշմանը ես եկել եմ՝ աչքիս առջև ունենալով հայրիկիս կերպարը, ով մանկավարժ էր ոչ թե մասնագիտությամբ, այլ կոչումով։ Նա կարողացավ կրթել և դաստիարակել բազմաթիվ սերունդներ և վայելել իր յուրաքանչյուր աշակերտի սերն ու հարգանքը։ Հուսով եմ, որ ես էլ կկարողանամ հաջողել իմ ընտրած ճանապարհին և արժանի լինել իմ անվանը և կոչմանը...
-Հիմնարար կրթության կամ կարիերայի առաջին քայլերը ԵՊՀ ԻՄ-ում…
-ԵՊՀ ԻՄ-ում ստացած գիտելիքներս դարձան իմ մասնագիտական ուղու ամուր հիմքը։ Այստեղ ես ստացա ոչ միայն արժեքավոր գիտելիքներ, այլև հավատ սեփական ուժերի հանդեպ։
Եվ այսօր ես մասնագիտական հարուստ գիտելիքներով և ամուր կրթական հիմքով պատրաստ եմ քայլել իմ մասնագիտության դժվարին, բայց հետաքրքրաշարժ ճանապարհով։
-Ուսանողական չկրկնվող տարիները քո համալսարանում…
-Յուրաքանչյուր մարդու մասնագիտական և անձնական կայացման գործում մեծ դեր են կատարում ուսանողական տարիները` հիմք դառնալով հետագա ամբողջ կյանքի համար։
Լինելով վերջին կուրսի ուսանող` վստահաբար կարող եմ պնդել, որ իմ ուսանողական տարիները հարուստ էին վառ իրադարձություններով, հետաքրքիր փորձություններով և անմոռանալի պահերով։
Այս տարիները դարձան ոչ միայն իմ մասնագիտական ճանապարհի հաջող սկիզբը, այլև սովորեցրին արժևորել փոքր ու մեծ հաջողությունները։
-Քո մասնագիտությունը որպես երկրի զարգացման ուղղություններից մեկը…
-Մանկավարժներն են մեր կայուն ու վառ ապագայի հիմնասյունը։ Եթե մենք ապագայում ուզում ենք ունենալ խելացի և կոմպետենտ դատավորներ, բժիշկներ, տնտեսագետներ և այլն, մենք այսօր պիտի ունենանք խելացի և հմուտ մանկավարժներ, քանի որ մանկավարժներն են ձևավորում և դաստիարակում սերունդներ։
Դե իսկ օտար լեզվի դերը գնալով աճում է մեր հասարակության մեջ։ Այս ամենօրյա զարգացող աշխարհի հետ համընթաց քայլելու համար մեկ լեզու իմանալը չափազանց քիչ է։
Ես լիահույս եմ, որ կկարողանամ մասնագիտությանս շնորհիվ իմ փոքրիկ ներդրումն ունենալ մեր երկրի զարգացման լուրջ և առանցքային գործում։
-ԵՊՀ ԻՄ-ը ուսանողին տալիս է…
-ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն ուսանողին տալիս է որակյալ կրթություն, մասնագիտական հմտություններ և ինքնազարգացման լայն հնարավորություններ։ Այստեղ ուսանողները ստանում են ոչ միայն տեսական, այլև գործնական գիտելիքներ և կարողություններ՝ մասնակցելով գիտական, կրթական և մշակութային տարբեր ծրագրերի։ ԵՊՀ ԻՄ-ը նպաստում է ուսանողների մասնագիտական կայացմանը՝ առաջարկելով պրակտիկայի լավ հնարավորություններ, համագործակցություն տարբեր կազմակերպությունների հետ և աջակցություն կարիերայի զարգացման հարցում։