- Գլխավոր
- Նորություններ և իրադարձություններ
- Տնօրենության նիստ
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
Նիստում քննարկվեցին վճարովի ուսուցման համակարգում սովորող ուսանողների վարձավճարների զեղչերի արդյունքներին, ավագ դպրոցներում և քոլեջներում սովորողների համար մասնաճյուղում ամենամյա «Բաց դռների օրեր» և ճանաչողական այցեր կազմակերպելուն, դասախոսներին հանրակրթական ուսումնական հաստատությունների հետ աշխատանքներում առավելագույնս ներգրավելուն, ԵՊՀ ԻՄ 2025-2026 ուստարվա ուսման վճարների չափերին վերաբերող հարցեր:
Ներկայացվեցին հաղորդումներ 2024-2025 ուստարվա 1-ին կիսամյակում իրականացված պրակտիկաների և 2-րդ կիսամյակում նախատեսվող պրակտիկաների նախապատրաստական աշխատանքների, 2024-25 ուստարվա 2-րդ կիսամյակի նախապատրաստական աշխատանքների մասին:
Համալսարանի վճարովի ուսուցման համակարգում սովորող ուսանողների վարձավճարների զեղչերի արդյունքների (2024 թ.) ամփոփման վերաբերյալ հաղորդում ներկայացրեց Ա. Մակարյանը: Մասնավորապես նշվեց, որ 2023-24 ուստարվա 2-րդ կիսամյակում ուսման վարձավճարի 100 % փոխհատուցում է ստացել առկա ուսուցման համակարգի 17 ուսանող: ԵՊՀ ԻՄ մանդատային հանձնաժողովին ուղղված դիմումների հիման վրա փոխհատուցում է ստացել առկա ուսուցման 26, հեռակա ուսուցման՝ 19 ուսանող, իսկ տնօրենին ուղղված դիմումների հիման վրա՝ առկա ուսուցման 32, հեռակա ուսուցման՝ 33 ուսանող: Ընդհանուր առմամբ 2023-24 ուստարվա 2-րդ կիսամյակում առկա ուսուցման համակարգում ԵՊՀ ԻՄ ուսանողների ուսման վարձավճարների փոխհատուցում է իրականացվել 6 միլիոն 410 հազար ՀՀ դրամի չափով, հեռակա ուսուցման համակարգում՝ 2 միլիոն 392 հազար ՀՀ դրամի չափով:
2024-25 ուստարվա 1-ին կիսամյակում ուսման վարձավճարի 100 % փոխհատուցում է ստացել առկա ուսուցման համակարգի 16 ուսանող: ԵՊՀ ԻՄ մանդատային հանձնաժողովին ուղղված դիմումների հիման վրա փոխհատուցում է ստացել առկա ուսուցման 17, հեռակա ուսուցման՝ 15 ուսանող, իսկ տնօրենին ուղղված դիմումների հիման վրա՝ առկա ուսուցման 17, հեռակա ուսուցման՝ 25 ուսանող: Ընդհանուր առմամբ 2024-25 ուստարվա 1-ին կիսամյակում առկա ուսուցման համակարգում ԵՊՀ ԻՄ ուսանողների ուսման վարձավճարների փոխհատուցում է իրականացվել 5 միլիոն 482 հազար ՀՀ դրամի չափով, հեռակա ուսուցման համակարգում՝ 2 միլիոն 213 հազար 4 հարյուր ՀՀ դրամի չափով:
Ավագ դպրոցներում և քոլեջներում սովորողների համար ամենամյա «Բաց դռների օրեր» և ճանաչողական այցեր մասնաճյուղ կազմակերպելու հարցի վերաբերյալ զեկուցեց ԵՊՀ ԻՄ պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության (ՊԿՇՀ) բաժնի վարիչ Լ. Բեգինյանը: Նա նշեց, որ 2024-25 ուստարվա 1-ին կիսամյակում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ ճանաչողական այցեր են կատարել Խաշթառակի և Աչաջրի միջնակարգ դպրոցների և Իջևանի համար 5 հիմնական դպրոցի աշակերտները: Նրանք ծանոթացել են Հումանիտար գիտությունների և Տնտեսագիտության ֆակուլտետների հնարավորություներին, իրականացվող կրթական ծրագրերին, լսել են դասախոսություներ «Պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Անգլերեն լեզու և գրականություն», «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» կրթական ծրագրերում ընդգրկված դասընթացների շրջանակներում:
Հաջորդիվ ևս զեկուցեց Լ. Բեգինյանը՝ հաղորդում ներկայացնելով ԵՊՀ և ԵՊՀ ԻՄ դասախոսներին առավելագույնս հանրակրթական ուսումնական հաստատություններում՝ ակնարկային և բովանդակային դասախոսությունների, թեմատիկ քննարկումների կազմակերպման գործում ներգրավելու մասին: Նա նշեց, որ դպրոց-բուհ համագործակցությունը սերտացնելու նպատակով 2024-25 ուստարվա 1-ին կիսամյակում մարզի 6 դպրոցում կազմակերպվել են դասախոսություններ, որոնք իրականացվել են Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության, Հայոց լեզվի և գրականության, Օտար լեզուների ամբիոնների դասախոսների կողմից:
Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դոցենտ, ֆ․մ․գ․թ. Ա․ Մարգարյանն իրականացրել է երկու դասախոսություն (Ազատամուտի միջնակարգ դպրոցում՝ «Փոխազդեցությունների դասակարգումը բնության մեջ» թեմայով, Աչաջրի միջնակարգ դպրոցում՝ «Մեխանիկական տատանումներ և ալիքներ» թեմայով): Նույն ամբիոնի դոցենտ, ֆ․մ․գ․թ. Մ․ Զաքարյանն իրականացրել է երեք դասախոսություն (Իջևանի վարժարանում՝ «Ինտեգրալ», «Լոգարիթմ» թեմաներով, Հաղարծնի միջնակարգ դպրոցում՝ «Անորոշ և որոշյալ ինտեգրալներ և կիրառություններ» թեմայով), ֆ․մ․գ․թ., դոցենտ Վ․ Նավոյանը՝ մեկ դասախոսություն (Աչաջրի միջնակարգ դպրոցում՝ «Հատույթներ» թեմայով):
Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բ․գ․թ․ Ա․ Սարհատյանը վարել է երկու դասախոսություն (Դիլիջանի ավագ դպրոցում՝ «Խոսքի մասերի դասակարգումը», «Հայերենի հոլովների համակարգը» թեմաներով):
Օտար լեզուների ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բ․գ․թ․, դոցենտ Ք․ Հարությունյանն իրականացրել է մեկ դասախոսություն (Իջևանի ավագ դպրոցում՝ «Լեզու և մշակույթ» թեմայով):
Տնօրենը հանձնարարեց Պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժնին առավել ակտիվացնել և տեսանելի դարձնել դպրոց-բուհ համագործակցության սերտացմանն ուղղված աշխատանքները՝ հաճախակի կազմակերպելով «Բաց դռների օրեր», ճանաչողական այցեր, ակնարկային ու բովանդակային դասախոսություններ, թեմատիկ քննարկումներ:
Տնօրենության նիստում ԵՊՀ ԻՄ 2025-2026 ուստարվա ուսման վճարների չափերի վերաբերյալ արվեցին առաջարկություններ, որոնք կներկայացվեն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գիտական խորհրդի քննարկմանը:
2024-2025 ուստարվա 1-ին կիսամյակում իրականացված պրակտիկաների և 2-րդ կիսամյակում նախատեսվող պրակտիկաների նախապատրաստական աշխատանքների մասին ևս զեկուցեց Լ. Բեգինյանը: Նա մասնավորապես նշեց, որ 2024-25 ուստարվա 1-ին կիսամյակում, ըստ բակալավրի և մագիստրատուրայի աշխատանքային ուսումնական պլանների, նախատեսված է եղել 14 պրակտիկա՝ 2 ուսումնական (առկա ուսուցում), 6 մանկավարժական (չորս՝ առկա ուսուցում, երկու՝ հեռակա ուսուցում), 6 մասնագիտական (երեք՝ առկա ուսուցում, երեք՝ հեռակա ուսուցում): Պրակտիկաները կազմակերպվել են ըստ ժամանակացույցի և մասնագիտական ամբիոնների կողմից Պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժին ներկայացված ծրագրերի: Պրակտիկայի վայրում ուսանողները հնարավորություն են ունեցել կիրառելու իրենց տեսական գիտելիքները և զարգացնելու կարողություններ, որոնք վերաբերում են դասի պլանավորմանն ու կազմակերպմանը, երեխաների հետ տարվող աշխատանքներին, խմբի կառավարմանը, գնահատմանն ու ուսուցման գործընթացին և այլն: Կատարված աշխատանքներն ուսանողներն արտահայտել են իրենց թղթապանակներում, որոնք ընթացքում վերահսկվել են ղեկավարների կողմից: Զեկուցողը նաև ընդգծեց, որ մասնաճյուղում առաջին անգամ բակալավրի կրթական ծրագրով մասնագիտական պրակտիկաներն ընդգրկվել են e-learning.ysu.am համակարգում: 2024-25 ուստարվա 2-րդ կիսամյակում նախատեսված պրակտիկաների համար իրականացվող նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են:
Մյուս՝ 2024-2025 ուստարվա 2-րդ կիսամյակի նախապատրաստական աշխատանքների մասին հարցի առնչությամբ նշվեց, որ իրականացվել են անհրաժեշտ աշխատանքներ՝ կապված ուսումնական գործընթացի կազմակերպման ժամանակացույցի, դասացուցակների կազմման, ըստ կուրսերի և խմբերի՝ լսարանային ֆոնդի բաշխման, դասամատյանների և այլնի հետ: Ըստ այդմ՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը պատրաստ է ս.թ. փետրվարի 4-ից սկսելու 2024-25 ուստարվա 2-րդ կիսամյակի առկա ուսուցման դասերը, մարտի 11-ից՝ հեռակա ուսուցման դասապրոցեսը: