Ijevan Branch of Yerevan State University

«Ազգային հարստություն» խորագրով դասընթացի հրավեր

2014 թ. նոյեմբերի 10-28-ը Զարգացում հասարակական շարժումը՝ Ամերիկայի Հայկական համագումարի աջակցությամբ կազմակերպում է «Ազգային հարստություն» խորագրով դասընթացի երրորդ փուլը:

«Ազգային հարստություն» դասընթացի նպատակն է կրթական ծրագրերի միջոցով բարձրացնել հայ մշակույթի և պատմության իմացությունը, ազգային ինքնության ճանաչումը և սերմանել ազգասիրություն հասարակության մեջ:

Ցանկանալով սերտացնել Հայաստան-սփյուռք կապը, անհրաժեշտ ենք համարել դասընթացաշարի երրորդ փուլում իրազեկել երիտասարդներին հայկական սփյուռքի, գաղթօջախների և արտասահմանում բնակվող հայերի մասին:

Դասընթացը բաղկացած կլինի ութ բանախոսությունից, որոնց ընթացքում կքննարկվեն տարածաշրջանի հայկական համայնքները, ինչպես նաև հայկական այնպիսի խոշորագույն համայնքներ, ինչպիսիք են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի համայնքները:

Բոլոր հետաքրքրված անձիք, ովքեր ցանկանում են ստանալ կամ խորացնել իրենց գիտելիքները հայկական սփյուռքի վերաբերյալ, կարող են մասնակցել դասընթացին: Առաջին և երկրորդ փուլերին չմասնակցած անձիք ևս հրավիրվում են մասնակցելու, քանզի դասընթացը երկարաժամկետ է և ներառում է տարբեր թեմատիկ փուլեր:

Օրակարգ
  • 10.11.14 երկուշաբթի 15:30-17:30 Քնարիկ Ավագյան` ԱՄՆ հայկական համայնքը,
  • 12.11.14 Չորեքշաբթի 15:30-17:30 Հրաչյա Ասլանյան՝ Ֆրանսիայի հայկական համայնքը,
  • 15.11.14 Շաբաթ 17:00-19:00 Ջոննի Մելիքյան՝ Վրաստանի հայկական համայնքը,
  • 17.11.14 Երկուշաբթի 15:30-17:30 Անահիտ Աստոյան`Թուրքիայի հայկական համայնքը,
  • 19.11.14 Չորեքշաբթի 15:30-17:30 Վարդան Մարաշլյան` Ռուսաստանի հայկական համայնքը,
  • 22.11.14 Շաբաթ 15:30-17:30 Անժելա Էլիբեգովա` Ադրբեջանի հանրապետության տարածքում բնակվող հայերի պատմությունը և խնդիրները,
  • 24.11.14 Երկուշաբթի 15:30-17:30 Արմեն Իսրայելյան` Իրանի հայկական համայնքը,
  • 26.11.14 Չորեքշաբթի 15:30-17:30 Էլիզաբեթ Թաջիրյան` Նոր Ջուղայի հայ առևտրական կապիտալը:

______________________________________

Վայրը` Հանրապետության 37, 2-րդ հարկ (մուտքը Մելիք Ադամյան փողոցից, Տաշիր պիցցայի հարևանությամբ):

Գրանցվել՝
Տեղերը սահմանափակ են:
Գրանցման վերջնաժամկետը սույն թվականի նոյեմբերի 8-ն է:
Ամենաակտիվ մասնակիցները կստանան վկայագրեր:
ԴԱՍԸՆԹԱՑՆ ԱՆՎՃԱՐ Է
Աղբյուրը` armscoop.com

«Անի» համույթի համերգի ներքո հանձնվեցին հեռակա ուսուցման բաժնի առաջին կուրսեցիների ստուգման գրքույկները

2014թ. հոկտեմբերի 31-ին Իջևանի մշակույթի տանը տեղի ունեցավ ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի հեռակա ուսուցման բաժնի 1-ին կուրսեցիների ստուգման գրքույկների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը տոնական նոր լիցք հաղորդեց համառուսաստանյան մրցույթների դափնեկիր Դոնի հայերի «Անի» համույթի համերգային ծրագիրը:

Դահլիճում թևածում էր «Կռունկի»հայրենակարոտ մեղեդին ու ֆիդայական երգի խրոխտ ոգին:

Հեռավոր Ռուսաստանից «Անի»համույթն իր հետ բերել էր ապրելու և ստեղծագործելու հայի անկոտրում ոգին:

Ամփոփելով միջոցառումը՝ մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը նշեց, որ «Անի»համույթի ներկայությունը մեծ խորհուրդ ունի, քանի որ հարյուր տարի առաջ ցեղասպանության ենթարկված և աշխարհով մեկ սփռված հայության բեկորները չեն փշրվել ու փոշիացել, այլ ընդհակառակը՝ նրանք հայ լեզուն ու երգը, սրբազան ջահի նման պահելով ու սերնդեսերունդ փոխանցելով, հայ են մնացել:

Ասվածի պերճախոս վկայությունը տնօրենը համարեց հենց «Անի»համույթի ազգանվեր գործունեությունը:

Շնորհավորելով առաջին կուրսեցիներին և մաղթելով հաջողություններ ուսման մեջ` տնօրենը ուսանողներին հորդորեց, որ տեսնեն Անին ու … ապրեցնեն:

Միջոցառման վերջում Ս.Առաքելյանը ԵՊՀ ռեկտոր Ա.Սիմոնյանի անունից շնորհակալագիր հանձնեց «Անի» համույթին:

Աղբյուրը` heraka.com

Փետրագնդակի մասնաճյուղային առաջնություն

2014թ. հոկտեմբերի 28-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մարզադահլիճում տեղի ունեցավ փետրագնդակի մասնաճյուղային առաջնություն, որին մասնակցում էր տասներկու ուսանողուհի:

Խաղերն անցկացվեցին օլիմպիական կարգով:

Գեղեցիկ խաղով աչքի ընկավ «Սերվիս» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհի Անի Դավթյանը, ով գրավեց առաջին տեղը և տնօրենության կողմից պարգևատրվեց հուշանվերով ու պատվոգրով:

Երկրորդ տեղը գրավեց «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողուհի Դիանա Ավետիսյանը:

Երրորդ տեղը գրավեց «Սերվիս» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհի Ֆլորա Խաչատրյանը: