Sorry, this entry is only available in Armenian.
Monthly Archives: January 2016
Շնորհավո’ր տոնդ, Հայո՛ց բանակ
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով շնորհավորում է Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձը, մեր զինվորներին ցանկանում անվտանգ ծառայություն, կանաչ ճանապարհ և կապույտ երկինք:
Հունվարի 28-ը Հայոց բանակի կազմավորման օրն է: Հայոց բանակը ստեղծվեց Արցախյան ազատամարտի բովում` երկրապահ-կամավորական ջոկատների հիմքի վրա` դառնալով մեր պատմության կարևորագույն ձեռքբերումներից մեկը, հայրենիքի պաշտպանության ու անվտանգության երաշխավորը:
1990 թվականին` Անկախության հռչակագրի ընդունումից հետո, կազմավորվեց Երևանի հատուկ գունդը, Արարատում, Գորիսում, Վարդենիսում, Իջևանում ու Մեղրիում ձևավորվեցին վաշտեր, իսկ 1991թ. կառավարության որոշմամբ ստեղծվեց նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության պետական կոմիտեն:
1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց որոշում` «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին»:
Օրը դարձավ տոն 2001 թվականին, երբ Տոների և հիշատակի օրերի մասին օրենքում ամրագրվեց որպես Բանակի օր:
23 տարիների ընթացքում մեր բանակը անցավ հաղթանակներով լեցուն մարտական ուղի:
Հայոց բանակի զինվորների և հրամանատարների ջանքերով այսօր երաշխավորված է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների բնակչության խաղաղությունը, մեր անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը:
Հայրենիքի պաշտպանության սուրբ պարտականությունից բացի` այսօր Հայոց բանակը բազմաթիվ երկրներում հաջողությամբ իրականացնում է նաև միջազգային խաղաղապահ առաքելություն:
Հայոց բանակի զինվորը երբեք չի հարձակվել ուրիշի տան վրա ու միշտ նվիրումով, հաճախ էլ՝ կյանքի գնով, պաշտպանում է իր երկրի՝ իր տան անվտանգությունը:
Փառք ու պատիվ ձեզ, հայո՛ց զիվորներ, որ զօրուգիշեր մեր սահմանների անվտանգությունն ու խաղաղությունն եք պահպանում:
Շնորհակալություն ձեր նվիրումի, խիզախության, հայրենասիրության համար:
Շնորհավո’ր տոնդ, Հայո՛ց բանակ: