2015թ. օգոստոսի 31-ին ԵՊՀ ԻՄ-ի ֆակուլտետներում և Հեռակա ուսուցման բաժնում որակի կառավարման մշտական հանձնաժողովի լիազոր ներկայացուցիչներ նշանակվեցին մասնաճյուղի հետևյալ աշխատակիցները.
1. Հումանիտար գիտությունների ֆակուլտետում – Խաչատրյան Սոնա Ժիրայրի, դեկանի տեղակալ, կ.գ.թ.:
2. Տնտեսագիտության ֆակուլտետում – Ավետիսյան Գայանե Հրաչիկի, ասիստենտ, տ.գ.թ.:
3. Բնական գիտությունների ֆակուլտետում – Ցուցուլյան Արտակ Վոլոդյայի,
Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի վարիչ, ֆ.մ.գ.թ.:
4. Կիրառական արվեստի ֆակուլտետում – Մարգարյան Ալեքսան Շամիլի, Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան, ֆ.մ.գ.թ.:
5. Հեռակա ուսուցման բաժնում – Սարուխանյան Մուշեղ Լևոնի, բաժնի վարիչի տեղակալ, բ.գ.թ.:
ՄԿՈԱ բաժնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատարին հանձնարարվեց մինչև ս.թ. սեպտեմբերի 15-ը ներկայացնել մասնաճյուղի կառուցվածքային ստորաբաժանումներում որակի կառավարման մշտական հանձնաժողովի գործունեության կանոնակարգը և ծրագիրը:
Լիազոր ներկայացուցիչներին հանձնարարվեց 15-օրյա ժամկետում ներկայացնել տեղերում աշխատանքային խմբերի կազմը և ծրագիրը: