2016թ. ապրիլ-մայիս ամիսներին «Հայպետֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ը սիրով ուսանողներին հրավիրում է մասնակցելու երգի մրցույթ-փառատոնին:
Մրցույթի անցկացման նպատակն է հայ երիտասարդությանը ոգևորել, հիշեցնել, նրա մեջ արմատավորել հայկականը, երգը առաջնահերթ դասելով՝ երիտասարդությանն ուղղորդել դեպի հայ մշակույթի ուսումնասիրությունը:
Մրցույթ–փառատոնի անցկացման պայմանները
Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել բոլոր պետական և ոչ պետական բուհերի ուսանող-երիտասարդներ: Մրցույթի ընթացքում երիտասարդ-պատանիները ներկայացնելու են հայ երգի ժանրերից` դասական, հոգևոր, ժողովրդական և պարտադիր Կոմիտաս:
Մրցույթ-փառատոնն անցկացվում է 3 անվանակարգերով՝ դասական, ժողովրդական, էստրադային:
Ելույթների հաջորդականությունը կորոշվի այբուբենի հերթականությամբ և կպահպանվի բոլոր փուլերի ընթացքում:
Բոլոր փուլերը տեղի կունենան հրապարակայնորեն:
Ժյուրին կգնահատի 1 – 10 բալանոց սանդղակով:
Մրցույթ-փառատոնն անցկացվում է 3 փուլով:
1-ին փուլը տեղի կունենա բուհերի շենքում: Այդ փուլն անցած մասնակիցներին ժյուրին կգնահատի 1 – 10 միավորանոց սանդղակով:
2-րդ փուլը տեղի կունենա ս.թ. մայիսի 10-ին «Հայպետֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի Առնո Բաբաջանյան համերգասրահում: 2-րդ փուլ անցած մասնակիցներին ժյուրին կգնահատի 1 – 10 միավորանոց սանդղակով: 2-րդ՝ մրցութային փուլ կանցնեն այն լավագույնները, որոնք ստացել են 8-ից բարձր միավորներ:
3-րդ փուլի մրցանակաբաշխությունը և գալլա համերգը տեղի կունենան ս.թ. մայիսի 12-ին «Հայպետֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի Առնո Բաբաջանյան համերգասրահում: Այդ օրը կհայտարարվեն յուրաքանչյուր անվանակարգի 1-ին, 2-րդ և 3-րդ տեղ զբաղեցրած մրցանակակիրները և Գրանտ Պրին: Մրցանակաբաշխությանը կհաջորդի գալլա համերգը՝ մրցանակակիրների մասնակցությամբ:
Մրցանակաբաշխություն
Գրան Պրի ՝ անակնկալ
Հատուկ մրցանակ– Լավագույն Կոմիտաս կատարող
Դասական ժանր
- Մրցանակ 300 000 ՀՀ դրամ
- Մրցանակ 200 000 ՀՀ դրամ
- Մրցանակ 100 000 ՀՀ դրամ
Ժողովրդական ժանր
- Մրցանակ 300 000 ՀՀ դրամ
- Մրցանակ 200 000 ՀՀ դրամ
- Մրցանակ 100 000 ՀՀ դրամ
Էստրադային ժանր
- Մրցանակ 300 000 ՀՀ դրամ
- Մրցանակ 200 000 ՀՀ դրամ
- Մրցանակ 100 000 ՀՀ դրամ
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել դիմում-հայտ և հետևյալ փաստաթղթերը՝
- Անձնագրի պատճեն
- Լուսանկար 15×30 չափի
- Տեղեկանք բուհից:
Մասնակցել ցանկացողները կարող են դիմել ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական խորհրդին:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական խորհուրդ