2015թ. մայիսի 15-ին` ժամը 13:40-ին, ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում տեղի կունենա«Ժողովրդի հավերժող ոգու ուժն ու վեհությունը Հովհաննես Շիրազի քնարերգության մեջ» խորագրով միջոցառում` նվիրված Մեծ եղեռնի 100-ամյակին:
Միջոցառման ընթացքում կբանախոսի Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկնածու Խաչատուր Վարդանյանը, կլինեն ասմունքի ընմիջարկումներ` «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողների մասնակցությամբ: