2014թ. նոյեմբերի 4-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանում տեղի ունեցավ Տնտեսագիտության ֆակուլտետի ինտելեկտուալ խաղը:
Ներկա էին մասնաճյուղի ուսանողական կառույցների անդամներ, թիմերի երկրպագուներ:
Խաղին մասնակցում էին «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության առաջին ու երրորդ և «Սերվիս» մասնագիտության երկրորդ ու երրորդ կուրսերի թիմերը:
Ինտելեկտուալ խաղն անցկացվեց երկու փուլով:
Առաջին փուլից հետո վեցական միավորով երկրորդ փուլ անցան «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության առաջին ու երրորդ կուրսերի թիմերը:
Երկրորդ փուլում տրվեց 10 հարց:
Միավորների 5:4 հարաբերակցությամբ հաղթող ճանաչվեց «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության առաջին կուրսի թիմը: