ԵՊՀ ռեկտորատի, Հայ բանասիրության և Պատմության ֆակուլտետների նախաձեռնությամբ սեպտեմբերի 10-ին Մայր բուհի մեծ դահլիճում կազմակերպված հանդիսավոր նիստին մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, պրոռեկտորները, դեկաններ, դասախոսներ, ուսանողներ և տարբեր տարիների շրջանավարտներ, ովքեր այսօր տարբեր պաշտոններ են զբաղեցնում ամենատարբեր ոլորտներում:
«Երևանի պետական համալսարանն ամենայն պատասխանատվությամբ ստանձնել է նման սերնդի կայացմանը նպաստելու առաքելություն, ինչի իրականացման գործում ծանրակշիռ ներդրում ունեն Հայ բանասիրության և Պատմության ֆակուլտետները: Այստեղ թրծվում է ոչ միայն հայ լեզվաբանական, գրականագիտական, պատմագիտական, աղբյուրագիտական, ազգագրագիտական միտքը, այլև պատրաստվում են մանկավարժ կադրեր, ովքեր մուտք են գործում հանրային և բարձրագույն կրթության բնագավառ՝ համալսարանում ձեռք բերված գիտելիքները, հմտություններն ու արժեքները փոխանցելով մատաղ սերնդին»,- շեշտեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
Համալսարանի առաջնեկների՝ Հայ բանասիրության և Պատմության ֆակուլտետների մասին համառոտ պատմական ակնարկներ ներկայացրին հենց դեկանները՝ Արծրուն Ավագյանն ու Էդիկ Մինասյանը: Նրանք խոսեցին իրենց ֆակուլտետների և տարբեր տարիների շրջանավարտների` մեր երկրի կյանքում ունեցած դերի ու նշանակության մասին: Ներկայացրին, թե պատմական ինչպիսի ժամանակահատվածում են ստեղծվել ֆակուլտետները և ինչ առաքելություն են ունեցել:
«Հայաստան աշխարհ, որի դաշնակիցներն էին սովը, ցուրտը, համաճարակները: Եվ այս պայմաններում բացվում են մայր համալսարանի դռները, ու լսարան են մտնում մայր բուհի մայր ֆակուլտետի՝ պատմալեզվաբանական ֆակուլտետի առաջին ուսանողները: Նման ֆակուլտետի բացումը պատահական չէր: Նորաստեղծ երկրին անհրաժեշտ էին ազգային նկարագիր ունեցող ուսուցիչներ ու գաղափարակիրներ»,- իր ելույթում նշեց պարոն Ավագյանը՝ հպարտությամբ հավելելով, որ ներկայիս Հայաստանի Հանրապետության 3 նախագահներից երկուսը ևս իրենց շրջանավարտներն են:
Նշենք, որ Հայ բանասիրության ֆակուլտետից են սերում այսօրվա Արևելագիտության, Ռուս բանասիրության, Ռոմանագերմանական բանասիրության և Ժուռնալիստիկայի, իսկ Պատմության ֆակուլտետից՝ Փիլիսոփայության և հոգեբանության ու Միջազգային հարաբերությունների ֆակուլտետները: Հայ բանասիրության և Պատմության ֆակուլտետները նաև ծնունդ են տվել ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտին:
Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը ևս խոսեց իրենց ականավոր շրջանավարտների և հատկապես Արցախյան ազատամարտում նրանց մասնակցության մասին:
«ԵՊՀ 22 ռեկտորներից 5-ը եղել են պատմաբաններ՝ Հակոբ Մանանդյան, Հովհաննես Պողոսյան, Կամսար Առաքելյան, Մկրտիչ Ներսիսյան, ներկայումս՝ Արամ Սիմոնյան: Համալսարանի 8 պրոռեկտորները նույնպես Պատմության ֆակուլտետի շրջանավարտներ են: Երկու ֆակուլտետների շրջանավարտներից շատերը ներկայումս զբաղեցնում են պետական բարձր պաշտոններ, հասարակական-քաղաքական գործիչներ են, ղեկավարում են գիտակրթական հիմնարկներ»,- նշեց նա:
Ելույթներին հաջորդեց պետական պարգևների հանձնման արարողությունը: Նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք համալսարանականների շնորհեց ՀՀ պատվավոր կոչումներ և նախագահի շնորհակալագրեր:
«Երևանի պետական համալսարանն անգնահատելի ավանդ ունի Ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի վերածննդի, Հայաստանի Սոցիալիստական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կայացման գործում, և այս դահլիճում նստածներից շատ-շատերն ու նաև ձեր նախորդներն ունեն սեփական ներդրումն այդ ավանդում: Շնորհակալ եմ բոլորիդ»,- շնորհավորական խոսքում ասաց նախագահ Սերժ Սարգսյանը:
Նշենք, որ Հայ բանասիրության և Պատմության ֆակուլտետների մի խումբ ներկայացուցիչներ էլ պարգևատրվել են ԵՊՀ ոսկե, արժաթե և բրոնզե մեդալներով, ինչպես նաև պատվոգրերով:
Ստորև ներկայացնում ենք պարգևատրված համալսարանականներին՝
ՀՀ գիտության վաստակավոր գործչի կոչում
- Արամ Սիմոնյան` ԵՊՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
- Արծրուն Ավագյան՝ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
- Սամվել Մուրադյան՝ ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
ՀՀ վաստակավոր մանկավարժի կոչում
- Նազիկ Հարությունյան՝ ԵՊՀ մանկավարժության ամբիոնի վարիչ, մանկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
- Գևորգ Քիլիմջյան՝ ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնի դոցենտ, պատմ. գիտ. թեկնածու
«Մովսես Խորենացի» մեդալ
- Էդիկ Մինասյան` ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
- Սերյոժա Գալստյան՝ ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի պրոֆեսոր, բան. գիտ. դոկտոր
- Մագդալինա Ջանփոլադյան՝ ԵՊՀ գրականության տեսության և գրաքաննադատության ամբիոնի պրոֆեսոր, բան. գիտ. դոկտոր
Նախագահի շնորհակալագիր
- Հենրիկ Աբրահամյան՝ ԵՊՀ Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոն, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
- Հայկ Ավետիսյան` ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
- Յուրիկ Ավետիսյան՝ ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
- Գարուն Բաբայան` ԵՊՀ մանկավարժության ամբիոնի դոցենտ, մանկ. գիտ. թեկնածու
- Աստղիկ Բեքմեզյան՝ ԵՊՀ գրականության տեսության և գրաքննադատության ամբիոն, բան. գիտ. թեկնածու, դոցենտ
- Վաչագան Գալստյան՝ ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության պետ
- Հովիկ Գրիգորյան՝ ԵՊՀ հայոց պատմության ամբիոն, պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ
- Էդվարդ Դանիելյան՝ ԵՊՀ հայոց պատմության ամբիոն, պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ
- Արտավազդ Դարբինյան՝ ԵՊՀ Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոն, պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ
- Ալբերտ Մակարյան՝ ԵՊՀ հայ գրականության ամբիոն, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
- Հայրապետ Մարգարյան՝ ԵՊՀ Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի վարիչ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
- Սարգիս Մխիթարյան՝ ԵՊՀ հայ գրականության ամբիոն, բան. գիտ. դոկտոր դոցենտ
- Լարիսա Մնացականյան՝ ԵՊՀ հայ նորագույն գրականության ամբիոն, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
- Համլետ Պետրոսյան՝ ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
- Վազգեն Սաֆարյան՝ ԵՊՀ հայ գրականության ամբիոն, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
- Ալբերտ Ստեփանյան՝ ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
ԵՊՀ ռեկտորի կողմից պարգևատրվածներ
Հայ բանասիրության ֆակուլտետ
ԵՊՀ ոսկե մեդալ
- Ժենյա Քալանթարյան՝ ԵՊՀ գրականության տեսության և գրաքննադատության ամբիոնի վարիչ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
- Լիանա Հովսեփյան՝ ԵՊՀ ընդհանուր լեզվաբանության ամբիոնի պրոֆեսոր, բան. գիտ. դոկտոր
ԵՊՀ արծաթե մեդալ
- Աննա Աբաջյան՝ ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի պրոֆեսոր, բան. գիտ. դոկտոր
- Լեոնիդ Թելյան՝ ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի դոցենտ, բան. գիտ. դոկտոր
- Աշոտ Տեր-Մինասյան՝ ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկնածու
- Վարդան Պետրոսյան՝ ԵՊՀ ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ, բան. գիտ. թեկնածու, դոցենտ
- Նարինե Դիլբարյան՝ ԵՊՀ հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկնածու
ԵՊՀ բրոնզե մեդալ
- Սեյրան Գրիգորյան՝ ԵՊՀ հայ նորագույն գրականության ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկնածու
- Աշխեն Ջրբաշյան՝ ԵՊՀ գրականության տեսության և գրաքննադատության ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկնածու
- Արևիկ Ղազարյան՝ ԵՊՀ մանկավարժության ամբիոնի դոցենտ, մանկ. գիտ. թեկնածու
- Աշոտ Աբրահամյան՝ ԵՊՀ ընդհանուր լեզվաբանության ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկնածու
Պատվոգիր
- Լևոն Հայրապետյան՝ ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկնածու
- Փառանձեմ Մեյթիխանյան՝ ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկնածու
- Գոհար Ներսիսյան՝ ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկնածու
- Նարինե Ներսիսյան՝ ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկնածու
- Արտաշես Սարգսյան՝ դեկանի տեղակալ, ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկնածու
- Մանուկ Ֆելեքյան՝ ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի ասիստենտ, բան. գիտ. թեկնածու
- Ռուբիկ Էլոյան՝ ԵՊՀ հայ գրականության ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկնածու
- Վարդան Եղիազարյան՝ դեկանի տեղակալ, ԵՊՀ հայ գրականության ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկնածու
- Խաչատուր Վարդանյան՝ ԵՊՀ հայ գրականության ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկնածու
- Արշալույս Գալստյան՝ ԵՊՀ հայ գրականության ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկնածու
- Վաղարշակ Գյուլբուդաղյան՝ ԵՊՀ մանկավարժության ամբիոնի դոցենտ, մանկ. գիտ. թեկնածու
- Թամարա Հարությունյան՝ ԵՊՀ մանկավարժության ամբիոնի դոցենտ, մանկ. գիտ. թեկնածու
- Գաղթուհի Հանանյան՝ ԵՊՀ հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկնածու
- Նաիրա Մկրտչյան՝ դեկանատի օպերատոր
Պատմության ֆակուլտետ
ԵՊՀ ոսկե մեդալ
- Ռաֆիկ Նահապետյան՝ ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի պրոֆեսոր, պատմ. գիտ. դոկտոր
- Արտակ Մովսիսյան՝ ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պատմ. գիտ. թեկնածու
- Ֆելիքս Տեր-Մարտիրոսով՝ ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ, պատմ. գիտ. թեկնածու
ԵՊՀ արծաթե մեդալ
- Քրիստինե Յախշյան՝ դեկանի տեղակալ, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դասախոս
- Սեյրանուշ Մանուկյան՝ ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու
ԵՊՀ բրոնզե մեդալ
- Ֆեդիկ Ղազարյան՝ ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պատմ. գիտ. թեկնածու
- Էդուարդ Զոհրաբյան՝ ԵՊՀ Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի դոցենտ, պատմ. գիտ. թեկնածու
- Հայկ Հակոբյան՝ ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի դոցենտ, պատմ. գիտ. թեկնածու
- Հռիփսիմե Պիկիչյան՝ ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու
- Հակոբ Հարությունյան՝ ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնի դոցենտ, պատմ. գիտ. թեկնածու
- Անդրանիկ Վարդանյան՝ ԵՊՀ Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի դոցենտ, պատմ. գիտ. թեկնածու
- Մխիթար Գաբրիելյան՝ ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի դոցենտ, պատմ. գիտ. թեկնածու
- Անուշավան Պետրոսյան՝ ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի դոցենտ, պատմ. գիտ. թեկնածու
- Արսեն Բոբոխյան՝ ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի դոցենտ, պատմ. գիտ. թեկնածու
Պատվոգիր
- Դավիթ Թինոյան՝ ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնի դոցենտ, պատմ. գիտ. թեկնածու
- Գեղամ Բադալյան՝ ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի ասիստենտ
- Կարինե Եղիազարյան՝ ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պատմ. գիտ. թեկնածու
- Զարուհի Հակոբյան՝ ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի ասիստենտ, արվեստագիտության թեկնածու
- Արա Գասպարյան՝ ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնի դոցենտ, պատմ. գիտ. թեկնածու
- Սուսաննա Սերոբյան՝ ԵՊՀ Հայաստանին հարակից երկրների պատմության ամբիոնի ասիստենտ
- Հասմիկ Հարությունյան՝ ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի ասիստենտ
- Արտակ Գնունի՝ ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի ասիստենտ, պատմ. գիտ. թեկնածու
- Սաթենիկ Վարդանյան՝ ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի ասիստենտ, արվեստագիտության թեկնածու
- Ռուզաննա Մկրտչյան՝ ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի ասիստենտ, պատմ. գիտ. թեկնածու
Աղբյուրը` www.ysu.am