Ijevan Branch of Yerevan State University

Լույս է տեսել «Վիշապ քարակոթողները» ժողովածուն (ներբեռնելի տարբերակը՝ համացանցում)

Լույս է տեսել «Վիշապ քարակոթողները» ժողովածուն (ներբեռնելի տարբերակը՝ համացանցում)

ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից լույս է ընծայվել Հայկական լեռնաշխարհին ներհատուկ եզակի հուշարձաններից վիշապաքարերի ուսումնասիրությանը նվիրված «Վիշապ քարակոթողները» ժողովածուն:

Այն ներառում է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով 19 հոդված, բազմաթիվ լուսանկարներ, գծանկարներ և քարտեզներ:

Հասանելի է նաև գրքի էլեկտրոնային ներբեռնելի տարբերակը 

Հայաստանի բարձր լեռներում ﬕնչ օրս պահպանվել են հնագույն կոթողային հուշարձաններ, որոնց ժողովուրդն ավանդաբար կոչում է «վիշապ»: Խաչքարերի նման, վիշապ քարակոթողները հանդիպում են ﬕայն Հայկական լեռնաշխարհում: Չնայած այս հուշարձաններն ավելի քան ﬔկ դար է, ինչ հայտնի են գիտությանը, սակայն բազմաթիվ խնդիրներ, կապված դրանց նշանակության, գործառույթի և թվագրության հետ, ﬓում են դեռևս չլուծված: Սույն ժողովածուն նվիրված է վիշապ քարակոթողների բազմակողմանի հետազոտությանը՝ առասպելաբանական, ազգագրական, լեզվաբանական և հնագիտական նոր տվյալների հիման վրա: Գիրքը նախատեսված է ինչպես մասնագետների, այնպես էլ Հայաստանի հնագույն շրջանի պատմությամբ և մշակույթով հետաքրքրվող ընթերցողների համար:

Հայկական լեռնաշխարհի հյուսիսային և հյուսիսարևելյան տարածքներում (պատմական Հայաստանի Տայք, Գուգարք, Այրարատ և Սյունիք նահանգներ) ներկայացված է «վիշապների» եզակի մշակույթը, որի ստեղծման առանցքային ժամանակահատվածը, ամենայն հավանականությամբ, ﬕջին բրոնզի դարաշրջանն է (Ք.ա. մոտ 2200-1600 թթ.): Պատկանում է Հայկական լեռնաշխարհի երեք հիմնական պատմամշակութային ենթագոտիներից մեկին` կենտրոնական-հյուսիսարևելյանին` Բարձր Հայք, Այրարատ, Տայք, Սյունիք ևն (Բոբոխյան): 

Հայագիտական արշավային դասընթացի (ղեկավար՝ Հրաչ Մարտիրոսյան, Վիեննա /Լեյդեն) մասնակիցները վիշապաքարի մոտ (2015 օգոստոս, Գեղամա լեռներ)

Վիշապաքարերը հիմնականում 2-5 մետր երկարության քարակոթողներ են, երբեմն` ձկնակերպ: Գտնվում են ծովի մակերևույթից 2000-3000 մ բարձրության վրա, մեծ մասամբ` ջրով հարուստ կամ ճահճոտ մարգագետիններում, գրեթե ﬕշտ առնչվում են կրոմլեխ-դամբանաբլուրների ու նրանց անﬕջական ﬕջավայրի հետ, ուստի, ամենայն հավանականությամբ, թաղման ծեսին առնչվող հուշակոթողներ են:

Vishap-mapՎիշապաքարերն արտացոլում են գործառութային, ծիսական ու դիցաբանական բազմաշերտ իրողությունների մի սինկրետիկ համաձուլվածք: Բարդ ու բազմաշերտ են ոչ միայն վիշապաքարերի գործառութային ու իմաստաբանական դիմագծերը, այլև դրանց հենքում ընկած ծիսական ու դիցաբանական իրողությունների ծագումն ու զարգացման ընթացքը: Լինելով դամբարանային հուշակոթողներ` վիշապաքարերը, խաչքարերի նման, ունեն ավելի լայն ու ընդհանուր իմաստաբանական հենք: Դրանք արտացոլում են հասարակական զոհաճաշակման իրողությունը, ընդ որում վերջինս կարող էր կազմակերպվել ինչպես հուղարկավորության առիթով, այնպես էլ` առհասարակ ժողովրդական տոնախմբությունների ու երաշտի հմայածեսերի:

Աղբյուրը՝ armscoop.com