ԵՊՀ հոբելյանի տոնակատարությունների շրջանակներում հունիսի 10-12-ը տեղի կունենան մշակութային մի շարք միջոցառումներ:
Սիրելի՛ համալսարանականներ, սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու ԵՊՀ հիմնադրման 95-ամյակին նվիրված մշակութային միջոցառումներին.
Հունիսի 10
«Գրքերի տոնավաճառ»,
ԵՊՀ աշխատակիցների և ուսանողների ձեռքի աշխատանքների ցուցահանդես ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակ,
ժամը՝ 12:00-17:00
Պոեզիայի փառատոնի թատերականացված երեկո (Հ. Սահյան-100, Հ. Շիրազ-100, Պ. Սևակ-90)
ԵՊՀ մեծ դահլիճ, ժամը՝ 17:00
Հունիսի 11
ԵՊՀ 95-ամյակին նվիրված ուսանողական տոնական համերգ ԵՊՀ մեծ դահլիճ, ժամը՝ 17:00
Հունիսի 12 Դաշնամուրային համերգ՝ Ելենա Սիմոնյանցի կատարմամբ ԵՊՀ մեծ դահլիճ, ժամը՝ 17:00
Հոբելյանական միջոցառումների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ ԵՊՀ կայքում՝ հետևյալ հասցեով` http://mail.ysu.am/files/yerevan_state_university.pdf