Иджеванский филиал Ереванского государственного университета

Կրթական ցուցահանդես, 6-ը հոկտեմբերի, 2014, Երևան

Ամերիկյան հեղինակավոր համալսարանների ներկայացուցիչներն անձամբ Ձեզ կտեղեկացնեն համալսարաններ դիմելու անհրաժեշտ փաստաթղթերի, քննությունների, ինչպես նաև այդ բուհերում սովորելու առանձնահատկությունների և առավելությունների մասին: Հնարավորություն կունենաք տեղում հղել Ձեզ հուզող հարցերը նրանց և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն:

6-ը հոկտեմբերի, 2014թ. 16:00-18:00 «Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երևան» Աբովյան 14 (Մոսկվա կինոթատրոնի հարևանությամբ)

Մասնակցելու համար պետք է գրանցվել հետևյալ հղումով

HTTPS://WWW.SURVEYMONKEY.COM/S/EDUSAFAIR2014

Արդյունքում Դուք կիմանաք, թե կրթական որ հաստատություններն են առավելագույնս բավարարում Ձեր պահանջներն ու նախասիրությունները: Նման արժեքավոր տեղեկատվությունը կարող է հիմնարար նշանակություն ունենալ Ձեր կարիերայի կառուցման գործում:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Աղբյուրը` armacad.blogspot.com

«Դասընթացների փաթեթներ»-ի կառուցվածքային խորհրդատվության կազմակերպման ժամանակացույց

Link

Ամբիոնների դասախոսների «Դասընթացների փաթեթներ»-ի կառուցվածքային խորհրդատվության կազմակերպման

Ժամանակացույց

Ամբիոնի անունը Օրը Ժամը
Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության 10.10.14 1400
Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների 09.10.14 1400
Գծանկարի, գունանկարի և քանդակի 14.10.14 1400
Դեկորատիվ կիրառական արվեստի և դիզայնի 16.10.14 1400
Օտար լեզուների 14.10.14 1410
Մանկավարժության և հոգեբանության 04.10.14 1400
Հայոց լեզվի և գրականության 07.10.14 1430
Հայոց պատմության և հասարակագիտության 10.10.14 1400
Ընդհանուր տնտեսագիտության 15.10.14 1410
Տուրիզմի կառավարման և մշակութաբանության 08.10.14 1400
Արտակարգիրավիճակների, մարմնակրթությանևսպորտի 06.10.14 1400

Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժին

Կայացավ սպորտլանդիայի մասնաճյուղային առաջնությունը

2014թ. սեպտեմբերի 27-ին Իջևանի «Արնար» մարզադաշտում կայացավ սպորտլանդիայի մասնաճյուղային առաջնություն` նվիրված ՀՀ անկախության 23-րդ տարելիցին:

Առաջնությանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի տարբեր ֆակուլտետներից 8 թիմ (Հումանիտար գիտությունների ֆակուլտետից` 3, Տնտեսագիտության ֆակուլտետից` 1, Բնական գիտությունների և Կիրառական արվեստի ֆակուլտետներից` 2-ական թիմ):

Որպես մրցավարներ հրավիրված էին Արմեն Խաչատրյանը և Ռիտա Դավթյանը:

Մասնակիցները համառ պայքար մղեցին 5 մրցաձևերում` պարանի ձգում, խաղային փոխանցումավազք` 30 մ, 80 մ, թենիսի գնդակներով, օղակներով:

Առավելագույն միավորներ հավաքած Կիրառական արվեստի ֆակուլտետի 2-րդ թիմը գրավեց առաջին տեղը, երկրորդ տեղը գրավեց նույն ֆակուլտետի 1-ին թիմը, երրորդ տեղը զբաղեցրեց Տնտեսագիտության ֆակուլտետի թիմը:

Հաղթող թիմը տնօրենության կողմից պարգևատրվեց գավաթով և պատվոգրով, երկրորդ և երրորդ տեղ գրաված թիմերը` հուշանվերով և պատվոգրով:

Առաջնությունը կազմակերպվել էր Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի վարիչ Վ.Պողոսյանի, ՈՒԽ նախագահ Ռազմիկ Հովսեփյանի համատեղ ջանքերով, իրենց աջակցությունն էին ցուցաբերել «Արնար» մարզադաշտի տնօրեն Ա.Ղալումյանը և Իջևանի քաղաքապետ Վ.Ղալումյանը:

 

Սեպտեմբերի 17-ի տնօրենության նիստում

2014թ. սեպտեմբերի 17-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության նիստ` Ս.Առաքելյանի նախագահությամբ:

Նիստին մասնակցում էին տնօրենության անդամները, ՄԿՊԿ բաժնի վարիչ Վ.Աղաբաբյանը, ՄԿՈԱ բաժնի աշխատակիցները:

Տնօրենության նիստում քննարկվեցին ուսումնական գործընթացի պլանավորման և վերահսկման աշխատանքների մասին հարցեր, որոնց մասին զեկուցեցին Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը, Անձնակազմի կառավարման բաժնի վարիչ Ա.Հովհաննիսյանը և Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի վարիչի տեղակալ Մ.Ճաղարյանը:

Մասնավորապես նշվեց, որ հաստատված են 2014-2015 ուստարվա ամբիոնային և անհատական ծանրաբեռնվածությունները, կազմված են երկշաբաթյա դասացուցակները, ավարտված է ռոտացիայի գործընթացը:

Նիստում ամփոփվեցին առաջին լուծարքային շրջանի արդյունքները, ներկայացվեցին աշխատանքային պայմանագրեր կնքելու հարցի, 2014-2015 ուստարում ՄԿՈԱ բաժնի կողմից իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ, անվանական կրթաթոշակների թեկնածուների ցանկը:

Մասնաճյուղի ստորաբաժանումներին հանձնարարվեց իրականացնել 2014-2015 ուսումնական տարվա աշխատանքային պլանով նախատեսված բոլոր աշխատանքները:

Փոփոխություններ կատարվեցին 2015թ. ընդունելության մասնագիտությունների և քննությունների ցանկում

2014թ. սեպտեմբերի 4-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության նիստ, որը նախագահում էր Ս.Առաքելյանը:

Նիստին մասնակցում էին տնօրենության անդամները, հրավիրված էին Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի աշխատակիցները, կուրսղեկներ Ա.Սարիբեկյանը, Ք.Օթարյանը, Պ.Ասիլբեկյանը, Դ.Չիբուխչյանը, Ա.Մատինյանը, Շ.Գրիգորյանը, Ա.Ադամյանը:

Տնօրենության նիստում քննարկվեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի առկա և հեռակա ուսուցման 2015թ. ընդունելության մասնագիտությունների և քննությունների ցանկում փոփոխություններ կատարելու, 2014-2015 ուսումնական տարում կուրսղեկների անելիքների մասին հարցեր:

Մասնավորապես նշվեց, որ «Պատմություն» մասնագիտության ընդունելության քննությունների ցանկում մրցութային են լինելու «Հայ ժողովրդի պատմություն» (գրավոր), «Հայոց լեզու և գրականություն» (գրավոր) առարկաները, իսկ նախորդ տարվա «Ընդհանուր պատմություն» կամ «Օտար լեզու» առարկաները նշվելու են երկու աստղանիշով:

«Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության փոխարեն 2015թ. լինելու է «Հոգեբանություն» մասնագիտությունը, և ընդունելության քննությունների համար մրցութային առարկաներ են համարվելու «Հայոց լեզու և գրականություն» (գրավոր), «Օտար լեզու» (գրավոր) առարկաները և «Կենսաբանություն» (գրավոր) առարկան` երկու աստղանիշով:

«Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության ընդունելության քննություններում մրցութային համարվող «Օտար լեզու» առարկան 2015թ. լինելու է երկու աստղանիշով:

«Սերվիս» մասնագիտության ընդունելության քննություններում «Աշխարհագրություն» (գրավոր) կամ «Հայ ժողովրդի պատմություն» (գրավոր) մրցութային համարվող առարկաները կլինեն երկու աստղանիշով: Երկու աստղանիշով նախատեսված «Մաթեմատիկա» (գրավոր) առարկայի հետ համատեղ (կամ-ով) դրվել է «Աշխարհագրություն» (գրավոր) առարկան:

Հեռակա ուսուցման բաժնի 2015թ. ընդունելության քննությունների ցանկում չեն լինի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտությունները` դիմորդների սակավ լինելու պատճառով:

«Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության ընդունելության քննությունների ցանկում կատարվել են հետևյալ փոփոխությունները:

Նախատեսված մրցութային «Աշխարհագրություն» (գրավոր) առարկայի հետ համատեղ (կամ-ով) դրվել է «Մաթեմատիկա» (գրավոր) առարկան:

Որոշվեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի առկա և հեռակա ուսուցման 2015թ. ընդունելության մասնա¬գիտությունների քննությունների փոփոխված ցանկը ներկայացնել ԵՊՀ գիտական խորհրդի նիստի քննարկմանն ու հաստատմանը:

2014-2015 ուսումնական տարում կուրսղեկների անելիքների մասին հարցի կապակցությամբ հանձնարարվեց մասնաճյուղի կուրսղեկներին ակտիվորեն աշխատել ուսանողների հետ, հետաքրքրվել նրանց առօրյա կյանքով ու խնդիրներով, մասնաճյուղի արհբյուրոյի նախագահ Ա. Մարգարյանին` 10 օրվա ընթացքում ճշգրտել և ներկայացնել հանրակացարանում բնակվելու ցանկություն ունեցող ուսանողների ցուցակը:

Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնին հանձնարարվեց մինչև սեպտեմբերի 15-ը տեղեկատվություն ներկայացնել դասախոսների դասընթացի փաթեթների ընթացքի մասին: