«Տարածաշրջանային իրադարձությունների գիտավերլուծական կենտրոնը» Երիտասարդ գիտնականների աջակցման ծրագրի, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, Երիտասարդ առաջնորդների դպրոցի, Ամերիկայի հայկական համագումարի և ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի աջակցությամբ հրավիրում է ս.թ. դեկտեմբերի 15-17 ներկա լինելու «Հարևաններ. հայացք Հայաստանից» գիտաժողովին:
Գիտաժողովի ընթացքում 2014-ի դեպքերի վերլուծությամբ հանդես կգան հայաստանյան գիտնականներ, վերլուծաբաններ, ովքեր կքննարկեն զարգացումները Արցախյան հիմնահարցի, արաբական աշխարհի և ԻՇԻՊ-ի, Հայոց ցեղասպանության հերքման հարցերի շուրջ:
Մասնավորապես, դեկտեմբերի 15-ին Արցախի շուրջ ծավալված իրադարձությունները կքննարկեն Անժելա Էլիբեգովան (տեղեկատվական ասպեկտը), Արմեն Մինասյանն (զարգացումների վերլուծություն) ու Աննա Կարապետյանը (բանակցային պրոցես):
Դեկտեմբերի 16-ին ԻՇԻՊ ահաբեկչական խմբավորման ու արաբական աշխարհում համապատասխան զարգացումների մասին իրենց տեսակետները կներկայացնեն Սարգիս Գրիգորյանն (զարգացումների վերլուծություն) ու Վարդան Ոսկանյանը (քրդական գործոնի վերլուծություն):
Դեկտեմբերի 17-ին Հայոց ցեղասպանության հերքման քաղաքականության իրավական և քաղաքագիտական ասպեկտների մասին ելույթներ կունենան Լևոն Գևորգյանը (Դողու Փերինչեքի գործը Եվրոպական դատարանում), Կիրո Մանոյանը (հերքման քաղաքական ենթատեքստը) և Արտակ Շաքարյանը (փաստարկներ հերքումների դեմ):
Գիտաժողովի վերջին օրը նաև տեղի կունենա Արտակ Շաքարյանի «Ուղեցույց երիտասարդ դեսպանին. Փաստարկներ Հայոց ցեղասպանության վերաբերյալ» գրքի շնորհանդեսը, որը իրականությաւն է դրաձել ՀՀ Նախագահի աշխատակազմի դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ:
Գիտաժողովի դահլիճում տեղեր ամրագրելու համար խնդրում ենք մինչև 2014թ.-ի դեկտեմբերի 12-ը գրանցվել՝ լրացնելով սույն էլեկտրոնային ձևաթուղթը:
Գիտաժողովի անցկացման վայրը՝ Հանրապետության 37 (մուտքը Մելիք-Ադամյան փողոցից), Ամերիկայի հայկական համագումար
Հարցերի դեպքում զանգահարեք 010 56 06 74:
Աղբյուրը` youngleaders.am