Иджеванский филиал Ереванского государственного университета

Մասնաճյուղի ստորաբաժանումներում նշանակվել են որակի կառավարման մշտական հանձնաժողովի լիազոր ներկայացուցիչներ

Մասնաճյուղի ստորաբաժանումներում նշանակվել են որակի կառավարման մշտական հանձնաժողովի լիազոր ներկայացուցիչներ

2015թ. օգոստոսի 31-ին ԵՊՀ ԻՄ-ի ֆակուլտետներում և Հեռակա ուսուցման բաժնում որակի կառավարման մշտական հանձնաժողովի լիազոր ներկայացուցիչներ նշանակվեցին մասնաճյուղի հետևյալ աշխատակիցները.

1. Հումանիտար գիտությունների ֆակուլտետում – Խաչատրյան Սոնա Ժիրայրի, դեկանի տեղակալ, կ.գ.թ.:

2. Տնտեսագիտության ֆակուլտետում – Ավետիսյան Գայանե Հրաչիկի,  ասիստենտ, տ.գ.թ.:

3. Բնական գիտությունների ֆակուլտետում – Ցուցուլյան Արտակ Վոլոդյայի,
Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի վարիչ, ֆ.մ.գ.թ.:

4. Կիրառական արվեստի ֆակուլտետում – Մարգարյան Ալեքսան Շամիլի, Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան, ֆ.մ.գ.թ.:

5. Հեռակա ուսուցման բաժնում – Սարուխանյան Մուշեղ Լևոնի,  բաժնի վարիչի տեղակալ, բ.գ.թ.:

ՄԿՈԱ բաժնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատարին հանձնարարվեց մինչև ս.թ. սեպտեմբերի 15-ը ներկայացնել մասնաճյուղի կառուցվածքային ստորաբաժանումներում որակի կառավարման մշտական հանձնաժողովի գործունեության կանոնակարգը և ծրագիրը:

Լիազոր ներկայացուցիչներին հանձնարարվեց 15-օրյա ժամկետում ներկայացնել տեղերում աշխատանքային խմբերի կազմը և ծրագիրը:

Տնօրենության ընդլայնված նիստում

2015թ. օգոստոսի 28-ի ԵՊՀ ԻՄ-ում տեղի ունեցավ տնօրենության ընդլայնված նիստ` մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանի նախագահությամբ:

Տնօրենության ընդլայնված նիստում

Ընդլայնված նիստին մասնակցում էին տնօրենության անդամները, մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական, ուսումնաաօժանդակ, վարչական և տնտեսական անձնակազմի ներկայացուցիչները:

Նիստում քննարկվեցին 2015-2016 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների` ժամատախտակի, դասատախտակների, աշխատանքային պլանների, ամբիոնային ծանրաբեռնվածության, պորտֆոլիոների (առարկայական փաթեթների) առկայության, բուհի ընդհանուր սանիտարահիգիենիկ վիճակի վերաբերյալ մի շարք հարցեր:

Տնօրենության ընդլայնված նիստում

Տնօրեն Ս.Առաքելյանը ներկայացրեց նաև ԵՊՀ ԻՄ-ում գործող և նոր մասնագիտությունների հեռանկարների հարցը, նշեց, որ մասնաճյուղում այս տարի առկա ուսուցման համակարգի ընդունելության քննություննների նվազագույն շեմը հաղթահարել է 164 դիմորդ:

Մասնաճյուղի աշխատակիցներին շնորհավորելով նոր ուսումնական տարվա կապակցությամբ` տնօրենը նրանց մաղթեց եռանդուն աշխատանք, ուժերի լարում` բուհի հիմնական առաքելությունն իրականացնելու, անհրաժեշտ գիտելիքներով ու կարողություններով օժտված` բակալավրի որակավորումով մասնագետներ պատրաստելու գործում:

Ուսանողի առաջադիմությունը` սոցիալական քաղաքականության առանցքում

Ուսանողի առաջադիմությունը` սոցիալական քաղաքականության առանցքում
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել «Պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառող ուսանողների միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաստատելու մասին»:
Համաձայն հրամանի`  բակալավրի կրթական ծրագրի համար նվազագույն շեմ է սահմանվել` 75 % /ՄՈԳ/, մագիստրոսի կրթական ծրագրի համար` 80 % /ՄՈԳ/:

Փաստաթղթերն ուսանողները պետք է ներկայացնեն համապատասխան ուսումնական հաստատություն մինչև ս.թ. սեպտեմբերի 11-ը:

Միաժամանակ բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներին հանձնարարվել է մինչև սեպտեմբերի 18-ը ՀՀ կրթության և գիտության նախարարություն ներկայացնել պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցման նպատակով` ուսանողի միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաղթահարած և ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` ՀՀ կառավարության կողմից սահմանված անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողների անվանացանկը:

Աղբյուրը՝ www.edu.am

ՀՀ կրթության և գիտության նախարարի այցը «ԵՊՀ» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ

2015թ. օգոստոսի 24-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը այցելեց «ԵՊՀ» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ:

ՀՀ կրթության և գիտության նախարարի այցը «ԵՊՀ» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ

Նախարարին դիմավորեցին Տավուշի մարզպետ Հ.Աբովյանը, ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը, մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողական խորհրդի, ուսանողական գիտական ընկերության, «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամները, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

ՀՀ կրթության և գիտության նախարարի այցը «ԵՊՀ» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ

Պարոն Աշոտյանը մասնակցեց իր այցելության պատվին կազմակերպված` Կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսների և ուսանողների ստեղծագործությունների ցուցահանդեսին և մասնաճյուղի դասախոսների հեղինակած գրքերի ցուցադրությանը:

ՀՀ կրթության և գիտության նախարարի այցը «ԵՊՀ» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ

Այնուհետև ՀՀ ԿԳ նախարարի հետ անցկացվեց խորհրդակցություն, որի ընթացքում ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը ներկայացրեց մասնաճյուղում իրականացվող առկա և հեռակա ուսուցման, գործող մասնագիտությունների վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն, քննարկվեցին ուսումնական գործընթացին վերաբերող մի շարք հարցեր:

ՀՀ կրթության և գիտության նախարարի այցը «ԵՊՀ» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ

ՀՀ կրթության և գիտության նախարարի այցը «ԵՊՀ» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ

Բակալավրի կրթական ծրագրով 2015-2016 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսումնական գործընթացի կազմակերպման ժամանակացույցներ

Բակալավրի կրթական ծրագրով 2015-2016 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսումնական գործընթացի կազմակերպման ժամանակացույցներ

 

Հարգելի՛ համալսարանականներ,
ձեզ ենք ներկայացնում Բակալավրի կրթական ծրագրով 2015-2016 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսումնական գործընթացի կազմակերպման ժամանակացույցները.

Բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման
2015-2016 ուստարվա առաջին կիսամյակի ժամանակացույց.

1. Բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման 2015-2016 ուստարվա առաջին կիսամյակի ուսումնական պարապմունքներն սկսել ս/թ սեպտեմբերի 1-ից:

2. 2015-2016 ուստարվա առաջին կիսամյակի ուսումնական պարապմունքներն ավարտել ս/թ դեկտեմբերի 19-ին:

3. Առաջին ընթացիկ ստուգումներն ու քննություններն անցկացնել ս/թ հոկտեմբերի 12-ից-24-ը:

4. Երկրորդ ընթացիկ ստուգումներն ու քննություններն անցկացնել ս/թ դեկտեմբերի 7-ից — 19-ը:

5. 2015-2016 ուստարվա առաջին կիսամյակի ստուգարքների ընդունումը կազմակերպել ս/թ դեկտեմբերի 14-ից — 26-ը:

6. 2015-2016 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանն անցկացնել 2016թ. հունվարի 7-ից մինչև փետրվարի 24-ը:

7. 2015-2016 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսումնական պարապմունքներն սկսել 2016թ. փետրվարի 8-ից:

 

Ֆակուլտետների կողմից Ուսումնամեթոդական վարչություն
փաստաթղթերի ներկայացման ժամանակացույց.

 

ՍԵՊՏԵՄԲԵՐ

• Մինչև ս/թ սեպտեմբերի 1-ը ներկայացնել ուսանողական նպաստներ և կրթաթոշակներ ստացող ուսանողների վերաբերյալ ֆակուլտետային մանդատային հանձնաժողովների արձանագրությունները` համապատասխան ցուցակներով:

• Մինչև ս/թ սեպտեմբերի 7-ը ներկայացնել անվանական կրթաթոշակի ներկայացվող ուսանողների փաստաթղթերը:

• Մինչև ս/թ սեպտեմբերի 21-ը ներկայացնել կրթաթոշակներ ստացող ուսանողների վերաբերյալ ֆակուլտետային մանդատային հանձնաժողովների արձանագրությունները՝ համապատասխան ցուցակներով:

• Մինչև ս/թ սեպտեմբերի 23-ը ներկայացնել տվյալներ` ուսանողների շրջանում հարցման թերթիկները նախապատրաստելու համար:

• Մինչև ս/թ սեպտեմբերի 23-ը ներկայացնել ընթացիկ քննությունների ժամանակացույցերը:

• Մինչև ս/թ սեպտեմբերի 23-ը ներկայացնել 2014-2015 ուստարվա 2-րդ կիսամյակի քննաշրջանի արդյունքները:

 

ՀՈԿՏԵՄԲԵՐ

• Մինչև ս/թ հոկտեմբերի 1-ը ներկայացնել ընթացիկ քննությունների համար անհրաժեշտ տետրերի քանակը:

• Մինչև ս/թ հոկտեմբերի 1-ը ներկայացնել 3-ԳՄ /HK/ հաշվետվությունը:

• Մինչև ս/թ հոկտեմբերի 1-ը ներկայացնել ուսանողների շրջանում հարցումների անցկացման ժամանակացույցը:

• Մինչև ս/թ հոկտեմբերի 16-ը ներկայացնել 2015-2016 ուստարվա 1-ին կիսամյակում պետության կողմից ուսման վարձի մասնակի փոխհատուցման հավակնող ուսանողների վերաբերյալ փաստաթղթերը:

 

ԴԵԿՏԵՄԲԵՐ

• Մինչև ս/թ դեկտեմբերի 1-ը ներկայացնել քննաշրջանի ժամանակացույցը:

 

ՀՈՒՆՎԱՐ

• Մինչև 2016թ. հունվարի 30-ը Ուսումնամեթոդական վարչություն ներկայացնել 2015-2016 ուստարվա 2-րդ կիսամյակի դասատախտակները:

 

Բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման 2015-2016 ուստարվա առաջին կիսամյակի ժամանակացույց.

1. Բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցման 2015-2016 ուստարվա առաջին կիսամյակի ուսումնական պարապմունքներն իրականացնել ս/թ նոյեմբերի 2-ից — 28-ը, իսկ «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտությամբ` նոյեմբերի 2-ից մինչև հունվարի 23-ը ժամանակահատվածներում:

2. 2015-2016 ուստարվա առաջին կիսամյակի 1-ին ընթացիկ քննություններն ու ստուգումներն անցկացնել ս/թ նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 12-ը, իսկ երկրորդ ընթացիկ քննություններն ու ստուգումները` 2016թ. հունվարի 11-23-ը ժամանակահատվածներում:

3. Առաջին կիսամյակի քննաշրջանն անցկացնել 2016թ. հունվարի 25-ից մինչև մարտի 19-ը ժամանակահատվածում:

 

Հեռակա ուսուցման բաժնի կողմից Ուսումնամեթոդական
վարչություն փաստաթղթերի ներկայացման ժամանակացույց.

• Մինչև ս/թ սեպտեմբերի 22-ը ներկայացնել 2014-2015 ուստարվա 2-րդ կիսամյակի քննաշրջանի արդյունքները:

• Մինչև ս/թ հոկտեմբերի 1-ը ներկայացնել ուսանողների շրջանում հարցումների անցկացման ժամանակացույցը:

• Մինչև ս/թ հոկտեմբերի 1-ը ներկայացնել ընթացիկ քննությունների համար անհրաժեշտ տետրերի քանակը:

• Մինչև ս/թ հոկտեմբերի 15-ը ներկայացնել 3-ԳՄ /HK/ հաշվետվությունը:

• Մինչև ս/թ նոյեմբերի 16-ը ներկայացնել 2015-2016 ուստարվա 1-ին կիսամյակում պետության կողմից ուսման վարձի մասնակի փոխհատուցման հավակնող ուսանողների վերաբերյալ փաստաթղթերը:

• Մինչև ս/թ դեկտեմբերի 25-ը ներկայացնել քննաշրջանի ժամանակացույցը:

• Մինչև փետրվարի 8-ը Ուսումնամեթոդական վարչություն ներկայացնել 2015-2016 ուստարվա 2-րդ կիսամյակի դասատախտակները: