Հայ օգնության ֆոնդի հովանու ներքո 2001թ. հիմնադրված Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամը (ԳԿՀԱՀ) Հայաստանի Հանրապետության գիտնականներին և հետազոտողներին հրավիրում է 2016թ. գիտական դրամաշնորհի մրցույթի:
Մրցույթի արդյունքները կհայտարարվեն 2016թ. հունվարին:
Լրացուցիչ հարցերի համար խնդրում ենք գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին` help@ansef.org:
Յուրաքանչյուր դրամաշնորհի չափը մինչև 5000 ԱՄՆ դոլար է:
Գիտական դրամաշնորհի մրցույթի մասնակիցների դիմումներն ընդունվում են ԳԿՀԱՀ համացանցային պորտալի միջոցով, որը տեղակայված է կայքի ենթաբաժիններում (www.ansef.org) կամ անմիջապես համացանցային հետևյալ կայքի միջոցով` ansef.herokuapp.com մինչև 2015թ. օգոստոսի 31-ը:
Եթե նախկինում դիմել եք ԳԿՀԱՀ գիտական դրամաշնորհին համացանցային մեր կայքի միջոցով, ապա կարող եք օգտվել կայքում Ձեր նախորդ գրանցման հաշվից` նոր դիմում ներկայացնելու համար:
Եթե մոռացել եք Ձեր գաղտնաբառը, կայքի պորտալը թույլատրում է ընտրել նորը և մուտք գործել նոր գաղտնաբառով:
Այսպիսով, Ձեզ հնարավորություն է ընձեռվում նոր դիմումի համար ունենալ նախկինում Ձեր կողմից տրամադրված ողջ տեղեկատվությունը:
Եթե Դուք նոր դիմորդ եք և նախկինում չեք օգտվել ԳԿՀԱՀ-ի կայքի պորտալից, ապա նախ և առաջ պետք է գրանցվեք պորտալում:
Այնուհետև կստանաք Ձեր նոր գրանցման հաշիվը հաստատող էլէկտրոնային նամակ և հնարավորություն կունենաք մոտք գործել պորտալ:
ԳԿՀԱՀ-ի պորտալի հետ կապված այլ տեխնիկական հարցերի պարզաբանման համար խնդրում ենք գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին` website@ansef.org:
Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ
Աղբյուրը` armacad.info