Иджеванский филиал Ереванского государственного университета

«Գիտահետազոտական աշխատանք կատարելու հիմնական սկզբունքները» մեթոդական ձեռնարկի ներկայացում և սեմինար

2015թ. մայիսի 2-ին` ժամը 12:00-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանում տեղի կունենա «Գիտահետազոտական աշխատանք կատարելու հիմնական սկզբունքները» մեթոդական ձեռնարկի ներկայացում:

Այն կներկայացնեն գրքի 4 համահեղինակներից ԵՊՀ ԻՄ-ի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի վարիչ, ա.գ.թ., դոցենտ Գուրգեն Հովհաննիսյանը և ԵՊՀ ՈՒԳԸ-ի նախագահ, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի ասպիրանտ Միքայել Մալխասյանը:

Գրքի ներկայացումից հետո տեղի կունենա սեմինար ուսանողների և երիտասարդ գիտնականների համար:

Հասանելի է նաև ձեռնարկի էլեկտրոնային տարբերակը:

Հանրապետական գիտական նստաշրջան՝ նվիրված Մանուկ Աբեղյանի ծննդյան 150-ամյակին

 

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետը հրավիրում է մասնակցելու 2015թ. հոկտեմբերի 14-15-ը կայանալիք հանրապետական գիտական նստաշրջանին՝ նվիրված ակա­նավոր հայագետ Մանուկ Աբեղյանի ծննդյան 150-ամյակին:

Սույն գիտաժողովը առաջինը կլինի «Աբեղյանական ընթերցումներ» խորագիրը կրող ամենամյա գիտական նստաշրջանների շարքում, որ կազմակերպում են ԵՊՀ հայոց լեզվի և հայոց լեզվի պատմության ամբիոնները:

Զեկուցումների վերնագրերն ուղարկելու վերջին ժամկետն է 2015 թ. հունիսի 20-ը, հիմնադրույթներ ուղարկելու վերջին ժամկետը՝ 2015 թ. հուլիսի 20-ը:

Հիմնադրույթները (1-2 էջ) ուղարկել hlpambion@mail.ru և lezu2014@mail.ru էլեկտրոնային փոս­տերին File Attachment-ով. համակարգը՝  Microsoft Word, տառատեսակը՝  Sylfaen, տառաչափը՝ 12, միջտողային հեռավորությունը՝ 1,5:

Զեկուցումները կհրատարակվեն:

«Մեր չսպիացող վերքը» խորագրով գրական-երաժշտական միջոցառում

2015թ. ապրիլի 22-ին` ժամը 14:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի հումանիտասր գիտությունների ֆակուլտետի թիվ 50 լսարանում տեղի կունենա «Մեր չսպիացող վերքը» խորագրով գրական-երաժշտական միջոցառում, որը նախաձեռնել է Հայոց լեզվի և գրականության ամբիոնը:

Ուսանողական գիտական զեկուցումների շարք` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

2015թ. ապրիլի 21-ին` ժամը 12:30-ին, ԵՊՀ Իմ-ի գրադարանում կներկայացվի ուսանողական գիտական զեկուցումների շարք՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: 

Հումանիտար գիտությունների և Տնտեսագիտության ֆակուլտետների ուսանողները իրենց զեկուցումներում կանդրադառնան Հայոց ցեղասպանության պատմաիրավական նշանակությանը և հոգեբանական ու տնտեսական հետևանքներին:

ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական գիտական ընկերություն