Иджеванский филиал Ереванского государственного университета

Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 69-ամյակին

2014թ. մայիսի 9-ին` Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 69-րդ տարեդարձին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները, ուսանողներ այցելեցին Հայրենական մեծ պատերազմի հուշահամալիր:

Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 69-ամյակին

 

Իրենց հարգանքի տուրքը մատուցելու էին եկել Իջևանի քաղաքային իշխանությունների ու տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, դպրոցականներ, Իջևանի զորամասի զինվորներ, քաղաքի բնակիչներ: Նրանք զինվորական երաժշտախմբի ուղեկցությամբ շարժվեցին հուշահամալիր, ծաղիկներ դրեցին Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների հիշատակին: Հուշահամալիրի մոտ երաժշտախումբը հնչեցրեց տոնական երաժշտություն, ապա ելույթ ունեցան Իջևանի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ:

Երկրորդ համաշխարհային պատերազմին տարբեր ճակատներում կռվել են հայկական 6 և գլխավորապես հայերից կազմված 7 դիվիզիաներ: Այդ պատերազմում հայ ժողովուրդը տվել է 4 մարշալ՝ Հովհաննես Բաղրամյան, Համազասպ Բաբաջանյան, Սերգեյ Խուդյակով, Սերգեյ Ագանով և 1 ծովակալ՝ Հովհաննես Իսակով: Մոտ 70 հայ գեներալներ ղեկավարել են դիվիզիաներ և ավելի մեծ միավորումներ: Ավելի քան 100 հայեր ԽՍՀՄ հերոսի կոչում են ստացել, նրանցից երկուսը (Հովհաննես Բաղրամյան եւ Նելսոն Ստեփանյան)` կրկնակի հերոսի կոչում:

Հայ ժողովուրդը մայիսի 9-ին ևս մեկ հաղթանակ է տարել. 22 տարի առաջ այդ օրը ավարտվել է Շուշիի ազատագրման գործողությունը: Շուշիի ազատագրումն սկսվել է 1992-ի մայիսի 8-ին: Հարձակումը իրականացվել է մի քանի ուղղություններով: Այն տևել է մոտ 36 ժամ: Արդեն մայիսի 9-ի առավոտյան ժամը 04:00-ին հակառակորդի բոլոր կազմավորումները լքել էին Շուշին: Հայերի համար Շուշիի ազատագրումը պատմական կարևոր իրադարձություն է:

Մասնաճյուղում տեղի ունեցավ «Ոսկեդարյա լեզուն հայոց» խորագրով գրական-գեղարվեստական միջոցառում

2014թ. մայիսի 8-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի օնլայն լսարանում տեղի ունեցավ «Ոսկեդարյա լեզուն հայոց» խորագրով գրական-գեղարվեստական միջոցառում, որը կազմակերպել էր Հայոց լեզվի և գրականության ամբիոնի ասիստենտ, բան. գիտ. թեկնածու Լուսինե Թումանյանը:

Մասնաճյուղում տեղի ունեցավ «Ոսկեդարյա լեզուն հայոց» խորագրով  գրական-գեղարվեստական միջոցառում

Ներկա էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Մասնաճյուղում տեղի ունեցավ «Ոսկեդարյա լեզուն հայոց» խորագրով  գրական-գեղարվեստական միջոցառում

Գրական-գեղարվեստական միջոցառումը բացվեց Վ.Տերյանի` գրաբարին տրված դիպուկ բնութագրությամբ. «Գրաբարը ոսկի է, դա լեզու չէ, այլ երկնային երաժշտություն, պերճություն, ճկունություն… Եվ ինչ ձախորդությունների էլ հանդիպեմ, և որքան էլ ինձ համար դժվար լինի, ես պատրաստ եմ ամեն ինչի, միայն թե իրագործեմ երազանքս` կատարելապես ուսումնասիրեմ այդ արքայական լեզուն»:

Մասնաճյուղում տեղի ունեցավ «Ոսկեդարյա լեզուն հայոց» խորագրով  գրական-գեղարվեստական միջոցառում

Միջոցառումը նվիրված էր 5-րդ դարի գրական հայերենին` ոսկեղենիկ գրաբարին, և նպատակ ուներ ներկաներին հաղորդակից դարձնել մեր հին լեզվի` գրաբարի ծովածավալ հարստություններին, նրա քաղցրահունչ բառերի անսահման գեղեցկությանը:

Մասնաճյուղում տեղի ունեցավ «Ոսկեդարյա լեզուն հայոց» խորագրով  գրական-գեղարվեստական միջոցառում

«Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության I կուրսի ուսանողները ներկայացրին Ոսկեդարի գրական հարուստ ժառանգությունը` անդրադառնալով V դարի հայ պատմիչներին, մեջբերելով անգիր հատվածներ նրանց ստեղծագործություններից, որոնք մինչ օրս չեն կորցրել իրենց գեղագիտական արժեքը:

Մասնաճյուղում տեղի ունեցավ «Ոսկեդարյա լեզուն հայոց» խորագրով  գրական-գեղարվեստական միջոցառում

Վերջում արտահայտվեցին Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Վ.Ավագյանը, նույն ամբիոնի դոցենտ Ա.Սարհատյանը` շնորհակալություն հայտնելով բարձր մակարդակով կազմակերպված միջոցառման համար:

Մասնաճյուղում տեղի ունեցավ մայիսյան հերոսամարտերին նվիրված միջոցառում

 

Մասնաճյուղում տեղի ունեցավ մայիսյան հերոսամարտերին նվիրված միջոցառում

 

«Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամների այցը` Երկրապահի օրվա առթիվ

2014թ. մայիսի 8-ին` Երկրապահի օրվա առթիվ, ԵՊՀ ԻՄ-ի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամները և պատասխանատուները այցելեցին Ազատության հրապարակում գտնվող հուշարձան՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու զոհված ազատամարտիկներին, հարգելու նրանց հիշատակը:

«Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամների այցը` Երկրապահի օրվա առթիվ

Երիտասարդ ակումբականները ծաղիկներ դրեցին, գլուխ խոնարհեցին քաջ երկրապահների անունը հավերժացնող հուշարձանի առջև:

«Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամների այցը` Երկրապահի օրվա առթիվ

«Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամները շատ ոգեշնչված էին երկրապահների խիզախությամբ և հայրենասիրությամբ: Այժմ էլ իրենք` մատաղ սերնդի ներկայացուցիչներն են իրենց ուսերի վրա կրում հայրենիքը պաշտպանելու և զորացնելու մեծ պատասխանատվությունը:

«Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամների այցը` Երկրապահի օրվա առթիվ

Նախորդ օրը` մայիսի 7-ին, «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամները դիտել էին Շուշիի ազատագրման մասին փաստավավերագրական ֆիլմ, որն ավելի էր բարձրացրել նրանց հայրենասիրական ոգին:

Մասնաճյուղում տեղի ունեցավ մայիսյան հերոսամարտերին նվիրված միջոցառում

2014թ. մայիսի 8-ին Հումանիտար գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ մայիսյան հերոսամարտերին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերությունը:

Միջոցառմանը ներկա էին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ՈՒԳԸ-ի անդամներ, ուսանողներ:

Զեկուցումներով, բանաստեղծություններով ու երգերով հանդես եկան նույն ֆակուլտետի շնորհալի ուսանողները: Զեկուցումներ ներկայացրին «Պատմություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող Գարիկ Նազարյանը, «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Մարիամ Ղազարյանը, «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհիներ Սիրանուշ Իսկանդարյանը, Օֆելյա Ոսկանյանը, «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Մարիամ Զուրաբյանը, «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհիներ Անահիտ Տեր-Գևորգյանը և Իրինա Աղաբեկյանը:

Վերջում միջոցառման կապակցությամբ իրենց գոհունակությունն արտահայտեցին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Վ.Ալեքսանյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Վ.Ավագյանը` խրախուսելով ուսանողների գովելի նախաձեռնությունը:

Վոլեյբոլի բաց առաջնություն

2014թ. մայիսի 3-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մարզադահլիճում տեղի ունեցավ վոլեյբոլի բաց առաջնություն, որը կազմակերպել էր ԵՊՀ ԻՄ-ի արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնը:

Վոլեյբոլի բաց առաջնություն

Առաջնությանը մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցների, Իջևան քաղաքի և մարզադպրոցի, «ԻԿՄ»-«Սերվիս», «ՏՏ1» թիմերը:

Խաղերն անցկացվեցին օլիմպիական կարգով:

Վոլեյբոլի բաց առաջնություն

Եզրափակիչ դուրս եկան ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցների և «ԻԿՄ»-«Սերվիս» թիմերը:

Համառ պայքարում 2:1 հաշվով հաղթեց ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցների թիմը, որը պարգևատրվեց պատվոգրով և հուշանվերով:

Վոլեյբոլի բաց առաջնություն