Иджеванский филиал Ереванского государственного университета

Սիրով և երախտագիտությամբ շնորհավորում ենք…

 

Սիրով և երախտագիտությամբ շնորհավորում ենք…

 

 

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով և երախտագիտությամբ շնորհավորում է իր հիմնադիր տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոնի պրոֆեսոր Համլետ Սուրենի Կարայանին` ծննդյան 70-ամյակի կապակցությամբ` մաղթելով քաջառողջություն, երջանկություն, գիտական և անձնական նորանոր ձեռքբերումներ:

 

 

«Ստեղծագործ մեր ժողովուրդը պիտի երկներ հոգու, մտքի մի դպրոց` համալսարան: Կար հայրական պատվիրան` եղիցի …. Եվ այն եղավ:  Հպարտ ենք ամենքս, որ մի հյուլեն ենք այդ լուսատուի …. Մեր արգասաբեր հողից հառնող այս դարբնոցում դեռ պիտի արարվեն Հայոց երկնակամարի լուսո բազում աստղեր….»

 

Համլետ Կարայան

 

Մասնաճյուղում կաշխատեն մեր լավագույն շրջանավարտները

2015թ. հուլիսի 8-ին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը հանդիպեց մասնաճյուղի այն լավագույն շրջանավարտների հետ, ովքեր նախապես գրանցվել էին մասնաճյուղի «Կադրային բանկ»-ում և էլեկտրոնային տարբերակով ուղարկել իրենց ինքնակենսագրությունները:

Մասնաճյուղում կաշխատեն մեր լավագույն շրջանավարտները

Հանդիպումը կայացավ մասնաճյուղի դասախոսական, վարչական և ուսումնաօժանդակ անձնակազմը բուհի շրջանավարտներով համալրելու նախաձեռնության շրջանակներում:

«Մեր շրջանավարտներից շատերն այսօր աշխատում են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում և լիովին արդարացնում են իրենց: Մենք պիտի շարունակենք կիրառել արդեն հաջողված կադրային այդ քաղաքականությունը»- իր խոսքում ընդգծեց Ս.Առաքելյանը:

Մասնաճյուղում կաշխատեն մեր լավագույն շրջանավարտները

Հանդիպման ընթացքում քննարկվեցին շրջանավարտների ստացած կրթությանը (բակալավրական և մագիստրոսական), աշխատանքային փորձին, նրանց կողմից ակնկալվող աշխատանքներին վերաբերող հարցեր:

Շրջանավարտներին նաև առաջարկվեց անդամագրվելու մասնաճյուղին կից ստեղծվող «Շրջանավարտների միություն» հասարակական կազմակերպությանը:

Մասնաճյուղում կաշխատեն մեր լավագույն շրջանավարտները

 

Քննարկումից հետո որոշվեց, որ նոր ուսումնական տարվանից մի քանի շրջանավարտներ կհրավիրվեն փորձաշրջանով աշխատելու մասնաճյուղում:

Հարցազրույց մեր լավագույն դիմորդի հետ

2015թ. հուլիսի 7-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ 2015թ. առկա ուսուցման կենտրոնացված («Հայոց լեզու և գրականություն», «Անգլերեն», «Ֆրանսերեն») և ներբուհական («Գծանկար», «Գունանկար», «Կոմպոզիցիա») ընդունելության քննություններից վերջինը` ֆրանսերենի քննությունը: 

Քննություններում ցուցաբերված արդյունքներից հայտնի դարձավ մեր լավագույն դիմորդը` ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության դիմորդ Աստղիկ Բագրատի Սարիբեկյանը:

Հարցազրույց մեր լավագույն դիմորդի հետ

Այդ կապակցությամբ Աստղիկի հետ ունեցանք փոքրիկ հարցազրույց` բուհի և մասնագիտության ընտրության շուրջ.

-Ինչպե՞ս եք տեղեկացել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մասին:

 -Մասնաճյուղի մասին տեղեկացել եմ ծանոթներիս և բուհի ներկայացուցիչների` մեր դպրոց կատարած այցելության միջոցով:

 

-Մեր բուհն ընտրելիս ի՞նչ չափանիշներ եք հաշվի առել (նրա վարկանիշը, կրթության որակը, վարձավճարը, այլ չափանիշներ):

— Ընտրել եմ   ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը` հաշվի առնելով նրա տրամադրած կրթության որակը:

 

-Ձեր մասնագիտությունն ընտրելիս ի՞նչ սկզբունք եք հաշվի առել:

-Ես ընտրել եմ «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտությունը, քանի որ շատ եմ սիրում այն: Թեև դպրոցում անցել եմ անգլերեն, բայց ֆրանսերենի նկատմամբ սերը, այդ լեզվի հմայքը` նրբությունը, երաժշտականությունը, մղեց ինձ ընտրելու հենց այդ մասնագիտությունը:  

 

-Գո՞հ եք արդյոք ընդունելության քննություններից, դրանց անցկացման գործընթացից:

-Այո՛, ես շատ գոհ եմ ընդունելության քննություններից, դրանք անցկացվեցին թափանցիկ, օբյեկտիվ: Կարծում եմ, որ դիմորդները անկաշկանդ կերպով հանձնեցին քննությունները և ստացան իրենց արժանի գնահատականները:  

 

-Ի՞նչ առաջարկներ ունեք` ընդունելության քննությունների հետ կապված:

-Ես կուզենայի, որ չլինեին շտեմարաններ, քանի որ դրանք, ըստ իս, մեխանիկական վարժեցման վտանգ ունեն իրենց մեջ:

 

-Ի՞նչ ակնկալիքներ ունեք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից:

— ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից ես ակնկալում եմ, որ կստանամ որակյալ կրթություն, կդառնամ պահանջված մասնագետ, հասարակությանը պիտանի մարդ և կկարողանամ իմ լուման ներդնել մեր երկրի զարգացման գործում:

 

Հարցազրույցը վարեց ԵՊՀ ԻՄ-ի հասարակայնության հետ

կապերի և մամուլի պատասխանատու Հասմիկ Վանյանը

Պամելա Ուոթքինսի նվերը մասնաճյուղին

2014-2015 ուստարվա երկրորդ կիսամյակում ԱՄՆ Խաղաղության կորպուսի անգլերեն լեզվի ուսուցման կամավոր, պրոֆեսոր Պամելա Ուոթքինսը ավարտեց իր աշխատանքը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի օտար լեզուների ամբիոնում:

Երկու տարվա բեղմնավոր գործունեության արդյունքում մեր ուսանողները կարողացան մասնագիտական խոր գիտելիքներ ձեռք բերել և զարգացնել խոսակցական անգլերենի իրենց հմտությունները:

Պամելա Ուոթքինսի նվերը մասնաճյուղին

Նրա շնորհիվ մեր ուսանողները նաև հաղթեցին հանրապետական
և միջազգային մրցույթներում՝ անգլերեն լեզվով ներկայացնելով շարադրություններ:

2015թ. հուլիսի 7-ին` հրաժեշտի ժամանակ, պրոֆեսոր Ուոթքինսը Անգլերեն լեզվի ռեսուրս կենտրոնին նվիրեց բազմաֆունկցիոնալ տպիչ սարք:

Պամելա Ուոթքինսի նվերը մասնաճյուղին

Հումանիտար գիտությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմը և ուսանողները իրենց երախտագիտությունն են հայտնում սիրելի դասախոսին` նրան մաղթելով նոր հաջողություններ:

 

Մասնաճյուղում ավարտվեցին 2015թ. առկա ուսուցման կենտրոնացված և ներբուհական ընդունելության քննությունները

2015թ. հուլիսի 1-7-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացան 2015թ. առկա ուսուցման կենտրոնացված («Հայոց լեզու և գրականություն», «Անգլերեն», «Ֆրանսերեն») և ներբուհական («Գծանկար», «Գունանկար», «Կոմպոզիցիա») ընդունելության քննությունները:

Կենտրոնացված քննությունների նվազագույն շեմը 57 դիմորդներից հաղթահարել է 50-ը (հայոց լեզուն և գրականությունը` 17-ից 15-ը, անգլերենը` 31-ից 27-ը, ֆրանսերենը` 9-ից 7-ը):

Մասնաճյուղում ավարտվեցին 2015թ. առկա ուսուցման կենտրոնացված և ներբուհական ընդունելության քննությունները

Ներբուհական քննությունների նվազագույն շեմը 23 հանձնողներից հաղթահարել է 21-ը (գծանկարը` 23-ից 22-ը, գունանկարը` 23-ից 21-ը, կոմպոզիցիան` 23-ից 21-ը):

Կայացած քննությունների ընդհանուր համապատկերում առավել գոհացուցիչ էին ֆրանսերենի բանավոր քննության արդյունքները:

Քննական հանձնաժողովի նախագահ Մելանյա Ղազարյանը փաստեց, որ դիմորդների պատրաստվածության աստիճանը բարձր էր, քննությունները կազմակերպված էին պատշաճ մակարդակով: