2014թ. մայիսի 17-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ շախմատի մասնաճյուղային առաջնություն, որը կազմակերպել էր Ուսանողական խորհուրդը: Առաջնությանը մասնակցում էին ուսանողներ մասնաճյուղի բոլոր ֆակուլտետներից: Խաղերն անցկացվեցին օլիմպիական ձևով:
Կիսաեզրափակիչ դուրս եկան «Կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Արթուր Մարդանյանը, «Սերվիս» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Նարինե Չուխուրյանը, «Պատմություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Էդգար Քոչարյանը, «Կիրառական արվեստ» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Անի Խաչատրյանը: Եզրափակիչ դուրս եկան Նարինե Չուխուրյանը և կուրսի ուսանող Էդգար Քոչարյանը:
Արդյունքում 3-րդ տեղը գրավեց Արթուր Մարդանյանը:
2-րդ տեղը գրավեց Նարինե Չուխուրյանը:
1-ին տեղը գրավեց Էդգար Քոչարյանը:
Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները ՈՒԽ-ի կողմից ստացան պատվոգրեր, հաղթողին տրվեց նաև նվեր (շախմատ):