2015թ. դեկտեմբերի 7-19-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում (առկա ուսուցման համակարգում) իրականացվում են 2015-2016 ուստարվա առաջին կիսամյակի II ընթացիկ քննություններն ու ստուգումները:
ԵՊՀ ԻՄ-ի ուսումնամեթոդական վարչության պետ Արկադի Դավթյանի խոսքով` քննաշրջանն անցկացվում է սահմանված կարգով, ըստ 2015-2016 ուստարվա առաջին կիսամյակի եզրափակիչ գնահատմամբ դասընթացների ընթացիկ քննությունների և ստուգումների ժամանակացույցների:
Սահմանված կարգի համաձայն` ընթացիկ քննությունների և ստուգումների հարցաշարերը նախապես տրամադրվում են ուսանողներին, կազմված թեստերը ստորագրվում են ամբիոնի վարիչի և կնքվում ֆակուլտետի դեկանի կողմից, ըստ այդմ էլ անցկացվում են քննությունները:
Յուրաքանչյուր քննությունից կամ ստուգումից հետո դասախոսը ուսանողների հետ իրականացնում է քննարկում:
Քննական գործընթացի թափանցիկությունն ու հրապարակայնությունն ապահովելու նպատակով քննությունների արդյունքները փակցվում են ֆակուլտետների ցուցատախտակներին և տեղադրվում են մասնաճյուղի պաշտոնական կայքէջում:
Քննությունների արդյունքները քննարկվում են ֆակուլտետների խորհուրդների և ամբիոնների նիստերում: