Ամբիոնի վարիչ` ՀՀ նկարիչների միության անդամ, ասիստենտ
Մհեր Օգսենի Ստեփանյան
Դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնը ձևավորվել է 1992 թ.-ին:
Ամբիոնի առաջին վարիչը Գ.Վարդանյանն էր, այնուհետև Կ.Մխիթարյանը (1994թ.), պրոֆեսոր ՀՀ դիզայներների միության անդամ Ս.Մուղնեցյանը (2002թ.), Հ.Մխիթարյանը (2008թ.):
2011 թ.-ից մինչև 2014թ. սեպտեմբերը ամբիոնը ղեկավարել է ՀՀ դիզայներների միջազգային ասոցիացիայի անդամ, ասիստենտ Ռաֆիկ Գարեգինի Բուղդարյանը:
2015-2019 թթ. ամբիոնի վարիչի ԺՊ է եղել արվեստագիտության թեկնածու Մարտին Վարդանի Հարությունյանը:
2019-2020 թթ. ընտրված ամբիոնի վարիչ է եղել մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ նկարիչների միության անդամ Լիլիթ Ֆլջյանը:
2020 թ.-ից ամբիոնի վարիչն է՝ ՀՀ նկարիչների միության անդամ, ասիստենտ Մհեր Օգսենի Ստեփանյանը:
Ամբիոնում դասավանդել և նրա կայացման գործում մեծ ներդրում են ունեցել ՀՀ գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսորներ, ՀՀ դիզայներների միության անդամներ Ազատ Լեյլոյանը, Լենմիր Բաղդասարյանը, Կառլեն Ավետիսյանը, Իոսիֆ Բաբյանը, Ստեփան Մուղնեցյանը, ՀՀ նկարիչների միության անդամ, պրոֆեսոր Հենրիկ Մամյանը:
Ամբիոնում ուսուցումը կազմակերպվում է «Կիրառական արվեստ» և «Դիզայն» մասնագիտությանների ուսանողների համար:
Ամբիոնի աշխատակիցները կազմակերպել, մասնակցել և շարունակում են մասնակցել անհատական, թեմատիկ, խմբային և այլ տարաբնույթ ցուցահանդեսների:
Դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի ամբիոնն իր գործունեությամբ խթանում է ժողովրդական հին և նոր արհեստների պահպանումը, զարգացումը և տարածումը:
Դասախոսական կազմի զբաղվածության գրաֆիկ՝ փոխարինողների ցուցակով
2019-2020 ուստարվա II կիսամյակի դասալսումների գրաֆիկ
2019-2020 ուստարվա II կիսամյակի փոխադարձ դասալսումների գրաֆիկ
Ամբիոնի աշխատակազմը
Ստեփանյան Մհեր Օգսենի | ասիստենտ, ՀՀ նկարիչների միության անդամ, ամբիոնի վարիչ |
Մխիթարյան Քրիստինե Համլետի | ասիստենտ, ՀՀ դիզայներների միության անդամ |
Չիբուխչյան Անուշ Լյուբիկի | ասիստենտ,ՀՀ նկարիչների միության անդամ |
Չիբուխչյան Դոնարա Լևոնի | ասիստենտ,ՀՀ նկարիչների միության անդամ |
Ջավրուշյան Գևորգ Մկրտիչի | ասիստենտ,ՀՀ նկարիչների միության անդամ |
Պողոսյան Ռուզաննա Կիմի | ասիստենտ,ՀՀ նկարիչների միության անդամ |
Ֆլջյան Լիլիթ Հենրիկի | Մանկավարժական գիտությունների թեկնածու. դոցենտ, ՀՀ նկարիչների միության անդամ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ԿՈԱԱԿ փորձագետ |
Մելքումյան Միսակ Ստյոպայի | դասախոս |
Մելիքյան Լիլիթ Ռաֆայելի | Արվեստագիտության թեկնածու, դոցենտ |
Ստեփանյան Շուշան Արթուրի | դասախոս |
Մայիլյան Վահե Թելմանի | դասախոս |
Ասլանյան Գայանե Սարգսի | ավագ լաբորանտ |
Էդիլյան Սոֆիկ | լաբորանտ |
Աբազյան Անահիտ Աթաբեկի | ուս. վարպետ |
Հասցե` ՀՀ, Տավուշի մարզ, ք. Իջևան, Ուսանողական 3, ԵՊՀ ԻՄ, Դեկորատիվ-կիրառական արվեստի և դիզայնի ամբիոն
Հեռ.` (+374263) 40504, (+37493) 643723
Գիտահետազոտական աշխատանքներ, ցուցահանդեսի մասնակցություններ