Ուսումնական գործընթացի պլանավորման և վերահսկման բաժնի վարիչ Ն.Առուշանյան
— Տեղափոխությունները չեն թույլատրվում բակալավրի կրթական ծրագրով առաջին և ավարտական կուրսերում:
Հեռակա ուսուցման համակարգից առկա ուսուցման համակարգ տեղափոխության մասին ուսանողների դիմումներն ընդունվում են առկա ուսուցման ուսումնական պարապմունքներին նախորդող և հաջորդող 2 շաբաթվա ընթացքում:
Ուսանողը տեղափոխման մասին դիմումը ներկայացնում է մասնաճյուղի տնօրենի անունով: Առարկայական անհամապատասխանություններով պայմանավորված կրեդիտների գումարային քանակը՝ 20 կրեդիտը, չգերազանցելու դեպքում պատրաստվում է համապատասխան դիմում-փաստաթուղթ ԵՊՀ ռեկտորի անունով:
20 կրեդիտը գերազանցելու դեպքում նրան առաջարկվում է փոխադրվել ավելի ցածր կիսամյակում կամ էլ այլ մասնագիտությամբ սովորելու:
Ուսանողի տեղափոխությունը թույլատրվում է տվյալ մասնագիտությամբ լիցենզիայով հատկացված ընդունելության սահմանային տեղերի շրջանակներում:
Հեռակա ուսուցման ձևից առկա տեղափոխությունները թույլատրվում են առանց պարտադիր ժամկետային զինվորական ծառայության տարկետման իրավունքի:
___________________________________________________________________