2014թ. նոյեմբերի 26-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 2-րդ կուրսում անգլերենի բաց դաս անցկացրեց Օտար լեզուների ամբիոնի դասախոս Է.Թեմրազյանը:
Բաց դասին ներկա էին Օտար լեզուների ամբիոնի դասախոս Պամելա Ուոտքինսը, Բնական գիտությունների ֆակուլտետի ուսանողներ:
Դասի թեման էր «Տեղեկատվական տեխնոլոգիաները և նրանց դերը մեր կյանքում»:
Ուսանողները մեծ ակտիվությամբ մասնակցեցին դասին, պատմեցին ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման, նրանց անցյալի ու ներկայի մասին:
Այնուհետև տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով ներկայացրին հետաքրքիր տեղեկատվություն` համացանցի, «Ֆեյսբուք» սոցիալական կայքի և նրա հիմնադիր Մարկ Ցուկերբերգի վերաբերյալ:
Վերջում ներկաները արտահայտեցին իրենց գոհունակությունը` շեշտելով, որ բաց դասը մաթեմատիկայի և ինֆորմատիկայի գեղեցկության մասին յուրատեսակ ձոն էր: