- Գլխավոր
- ԵՊՀ ԻՄ-ը հայտարարում է 2024-2025 ուստարվա հեռակա ուսուցման մագիստրատուրայի ընդունելություն
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Փաստաթղթեր
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հայտարարում է 2024-2025 ուսումնական տարվա մագիստրատուրայի հեռակա ուսուցման ընդունելություն՝ «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով և «Կառավարում» մասնագիտության «Գործարար վարչարարություն (կառավարում)» կրթական ծրագրով:
Հեռակա ուսուցման ձևով ԵՊՀ ԻՄ մագիստրատուրա մրցութային կարգով կարող են ընդունվել ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները: Օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունը կատարվում է հարցազրույցով:
Մագիստրատուրայի ընդունելության մրցույթին մասնակցելու համար պետք է փաստաթղթերը ներկայացնել առցանց՝ akiaib@ysu.am էլեկտրոնային հասցեին մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 5-ի ժամը 18:00-ն:
Ընդունելության քննություններն անցկացվելու են ընթացիկ տարվա հոկտեմբերի 11-ին և 12-ին:
Լրացուցիչ տեղեկություններին կարող եք ծանոթանալ ԵՊՀ ԻՄ պաշտոնական կայքէջի «Դիմորդ» բաժնում կամ մասնաճյուղի ֆեյսբուքյան էջում:
2024-2025 ուստարվա ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերն են.
Բարձրագույն կրթության դիպլոմի և հավելվածի կրկնօրինակները,
2 լուսանկար (3×4 սմ չափսի),
Զինվորական գրքույկի (առկայության դեպքում) կրկնօրինակը (1-7-րդ և 18-19-րդ էջերը),
Անձնագրի (1-4-րդ էջերը) կամ նույնականացման քարտի (երկկողմանի) կրկնօրինակը,
Ընդունելության ծառայությունների համար գանձվող 5000 ՀՀ դրամ վճարման անդորրագիրը (համաձայն ԵՊՀ ռեկտորի 08.05.2024 թ. 88/7 հրամանի):
Կազմակերպություն | «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղ |
Բանկ | «Արդշինբանկ» ՓԲԸ |
Հաշվեհամար(ՀՀ դրամ) | 247610017094 |
Նպատակ | «Մագիստրատուրայի ընդունելության ծառայությունների վճար» |
ՊԱՐՏԱԴԻՐ ՆՇԵԼ ՆԱԵՎ դիմորդի անուն, ազգանուն, հայրանունը |
Մագիստրատուրայի ընդունելության կարգին կարող եք ծանոթանալ այստեղ:
Ուսման տևողությունը «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» ծրագրով 1.5 տարի է, «Գործարար վարչարարություն (կառավարում)» ծրագրով՝ 2 տարի:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել Տնտեսագիտության և Հումանիտար գիտությունների ֆակուլտետների դեկանների պաշտոնակատարներին՝
Ա. Մարգարյանին (հեռ․՝ 093 20 65 05)՝ «Գործարար վարչարարություն (կառավարում)» կրթական ծրագրի հետ կապված հարցերով,
Ն․ Գրիգորյանին (հեռ․՝ 094 104 107)՝ «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի հետ կապված հարցերով:
Հասցեն` Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Ուսանողական 3:
Կայքէջ՝ ijevan.ysu.am