Ընդհանուր տվյալներ
Ամսաթիվ
26 հունվար, 2019
Փաստաթղթի տեսակ
Կանոնադրություն
Ընդունող մարմին
Գիտական խորհուրդ
Փաստաթղթի համար
43/11
Կարգավիճակ
Գործում է
«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի հաշվապահության կանոնադրություն
‹‹Երևանի պետական համալսարան›› հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի հաշվապահությունը (այսուհետ` հաշվապահություն) ԵՊՀ ԻՄ-ի կառուցվածքային ստորաբաժանում է:
Հաշվապահությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքով, ԵՊՀ-ի կանոնադրությամբ, ԵՊՀ ԻՄ-ի կանոնադրությամբ, սույն կանոնադրությամբ, ինչպես նաև հաշվապահության լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերով:
Հաշվապահությունը սահմանված կարգով կարող է ունենալ իր անվամբ պաշտոնաթուղթ (բլանկ) և անհատականացման այլ միջոցներ: