Դասընթացներ
- Գլխավոր
- Հայտարարություններ
- «Հայոց լեզվի ակունքները. հայոց լեզվի և մշակույթի պատմության հիմնահարցեր» խտացված դասընթացին մասնակցելու հրավեր
Սիրելի՛ համալսարանականներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը և «ԻննոԻջևան» կրթական հանգույցը հյուրընկալում են լեզվաբան-հայերենագետ, բ.գ.թ. Հրաչ Մարտիրոսյանին (Լեյդենի համալսարան), ով ս.թ. սեպտեմբերի 26-27-ը կվարի «Հայոց լեզվի ակունքները. հայոց լեզվի և մշակույթի պատմության հիմնահարցեր» խտացված դասընթացը:
Բոլոր հետաքրքրվողները երկօրյա դասընթացին կարող են մասնակցել սեպտեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ից, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում (ք. Իջևան, Ուսանողական փող., 3, ԵՊՀ ԻՄ խորհրդակցությունների սենյակ) և սեպտեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ից, «ԻննոԻջևան» կրթական հանգույցում (ք. Իջևան, Վասիլյան փող., 2):