Սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք որ հոկտեմբերի 12-ին տեղի կունենա առաջին Yell Sport Fest-ը Ենոքավանում: 

Յելլ Սպորտ Ֆեստ 2024-ի շրջանակներում ԵՊՀ ԻՄ ուսանողների համար բոլոր վճարովի մրցույթները  կլինեն անվճար:

Միջոցառումը երիտասարդներին հնարավորություն կտա զարգացնել իրենց մարզական ունակությունները, ընդլայնել փորձը և ունենալ հիշարժան սպորտային օր Ենոքավանի լեռներում: 

Ֆեստիվալի ծրագրում ներառված են. 

- Մրցավազք լեռնային արահետներով՝ 3.5 կմ և 17 կմ 

- Վերընթաց հեծանվավազք (10 կմ)

- Վոլեյբոլի թիմային մրցաշար

- Սպորտի թեմայով դասընթացների շարք

- Յոգայի վարպետության դաս 

- Թիմային խաղեր, սպորտային իրերի վաճառք և ավելին: 

 

Սպորտ ֆեստի մրցութային տարբերակները հետևյալն են՝

- 3.5 կմ վազք լեռնային արահետներով

- 17 կմ վազք լեռնային արահետներով

- 10 կմ վերընթաց հեծանվավազք։

 

Անվճար տեղ ամրագրելու համար անհրաժեշտ է գրանցվել նախապես` հետևյալ հղումով. https://forms.gle/Kt4b2zEvoXwNP3YW8 ։

Գրանցման վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 10:

 
Մանրամասները՝ այստեղ։
Տարածել նյութը
©2024 Բոլոր իրավունքները պաշտպանված են: