- Գլխավոր
- Հայտարարություններ
- ԵՊՀ ԻՄ-ը հայտարարում է հետազոտական թեմաների հայտերի ներբուհական մրցույթ
Main Navigation (Arm)
- Ընդունելություն
- Կրթություն
- Գիտություն
- Նորություններ
- ԵՊՀ ԻՄ-ի մասին
- Շրջանավարտներ և կարիերա
- ԵՊՀ կայք
Համաձայն ԵՊՀ ԻՄ գիտխորհրդի՝ 2024 թ․ սեպտեմբերի 28-ի թիվ 76/3 որոշման՝ մասնաճյուղը հայտարարում է հետազոտական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով հետազոտական թեմաների հայտերի ներբուհական մրցույթ։
Թեմատիկ ֆինանսավորման շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ը Տավուշի մարզի զարգացման ուղղությամբ հետազոտությունների իրականացման համար միանվագ դրամաշնորհներ կտրամադրի անհատների և գիտաուսումնական խմբերի նախաձեռնությամբ ներկայացված և մրցութային կարգով ընտրված թեմաներին:
Դրամաշնորհների մրցույթին կարող են ներկայացվել կոլեկտիվ կամ անհատական հայտեր, որոնք պատրաստվել են ԵՊՀ ԻՄ հաստիքային աշխատակիցների կողմից` պայմանով, որ ղեկավարը և նախագծի ենթադրվող բոլոր կատարողների առնվազն 50 տոկոսը ԵՊՀ ԻՄ աշխատակիցները և ուսանողներն են: Յուրաքանչյուր նախագծում պետք է լինի ԵՊՀ ԻՄ առնվազն մեկ ուսանող։
Հայտը ներկայացնում է խմբի ղեկավարը մինչև 2024 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։