Սիրելի՛ համալսարանականներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2024-2025 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի առկա ուսուցման դասերը կսկսվեն 2025 թ.  փետրվարի 4-ից, իսկ հեռակա ուսուցման դասերը՝ մարտի 11-ից:

Առկա ուսուցման քննաշրջանը կտևի 2025 թ. հունվարի 7-25-ը: Առկա ուսուցման համակարգի ուսանողներն իրենց պարտքերը հնարավորություն կունենան մարելու ս.թ. փետրվարի 4-11-ը (1-ին լուծարքային շրջան) և նույն ամսվա 18-25-ը (2-րդ լուծարքային շրջան):

Հեռակա ուսուցման քննաշրջանը կիրականացվի 2025 թ. փետրվարի 4-ից մինչև մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում: Հեռակա ուսուցման համակարգի ուսանողներն իրենց պարտքերը հնարավորություն կունենան մարելու մարտի 11-18-ը (1-ին լուծարքային շրջան) և մարտի 25-ից ապրիլի 1-ը (2-րդ լուծարքային շրջան):

Բոլորիս մաղթում ենք հաջող ուսումնական գործընթաց:

Տարածել նյութը
©2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են: